• Latest news

Վետերանն ու սպորտսմենը քննադատում է ավելորդ քաշ ունեցող մարդկանց

25 հուլիսի, 2015  22:21

Իրաքյան պատերազմի վետերան Ջոն Բերկը տեսանյութ է ձայնագրել, որտեղ շատ սուր կեպով քննադատում է ավելորդ քաշ ու ճարպակալում ունեցող մարդկանց: Նրա խոսքով, հորմոնալ խնդիրները, որոնք թույլ չեն տալիս նիհարել, կան շատ քչերի մոտ, մնացածն էլ պարզապես ալարկոտ են եւ չեն ուզում աշխատել իրենք իրենց վրա:

«Ձեր անձը կարող է շատ լավը լինել, իսկ Ձեր մարմինը՝ ոչ: Ավելորդ քաշ ունենալը նորմալ չէ», - նշում է նա իր տեսանյութում:

Տեսանյութում վետերանը նաեւ քննադատում է այն ծնողներին, որոնք իրենց անառողջ ապրելակերպով վատ օրիան են ցույց տալիս իրենց երեխաներին եւ նրանց ճարպակալման պատճառը դառնում: Նա նշում է նաեւ, որ դիաբետը, սրտի հիվանդությունները եւ մի շարք այլ հիվանդություններ – դիսցիպլինայի պակասի եւ սխալ սննդային հավելումների հետեւանք է: Հարկ է նշել, որ ավելորդ քաշի եւ հիվանդությունների միջեւ կապը դեռեւս ոչ մեկին չի հաջողվել ապացուցել, սակայն ապացուցված է, որ երեխաների մոտ ավելորդ քաշի առկայությունը հիմնականում կապված է նրանց ծնողների սովորությունների, այլ ոչ՝ գենետիկայի հետ:

Այս տեսանյութը արդեն իսկ դիտել է մոտ 5 միլոին մարդ եւ արձագանքները շատ տարբեր են: Ոմանք զայրացած են վետերանի ու սպորտսմենի այս խոսքերից, ոմանք էլ նշում են, որ ինչ-որ մեկը պետք է սա ասեր:

Վետերանը, ի դեպ, ոչ միայն քննադատում է, այլ նաեւ խորհուրդներ տալիս այն մասին, թե ինչպես սկսել առողջ ապրել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել