Կանանց մոտ անպտղության զարգացման պատճառները կարող են շատ լինել, սակայն ռիսկի գլխավոր գործոններից է այստեղ սննդակարգը: Որոշ սովորական թվացող մթերքներ, որոնք մենք օգտագործում ենք ամեն օր, կարող են բացասաբար ազդել առողջության վրա:
Օրինակ, լոբազգիները հատուկ նյութ են պարունակում՝ հենիստեին: Օրգանիզմում հայտնվելուց հետո այն կարող է խաթարել ձվաջիջների հասունացման գործընթացը և հանգեցնել նաև դաշտանային ցիկլի խաթարմանը, ինչն էլ անպտղության պատճառ կդառնա:
Բուսական այս էստրոգենի՝ անպտղություն առաջացնող ազդեցությունը ապացուցվել է մկների վրա իրականացրած հետազոտություններում: Մոտ ժամանակներս կսկսվեն կանանց մասնակցությամբ լայնամասշտաբ հետազոտություններ:
Ավելի վաղ մասնագետները խոսում էին լոբազգիների՝ տղամարդու օրգանիզմի համար վնասակարության մասին: Հենիստեինը կարող է սպանել սեմրնաբջիջները՝ ընդ որում, շատ արագ: Դրանք մահանում են մինչև ձվաբջջին հասնելը: Իսկ սովորական վիճակում դրանք պահպանում են կենսունանակությունը կնոջ մարմնում 4-5 օրվա ընթացքում: Գիտնականները կոչ չեն անում հրաժարվել լոբազգիներից, սակայն եթե դուք պլանավորում ենք երեխա բեղմնավորել, ավելի լավ է զերծ մնալ այս մթերքն օգտագործելուց:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր