• Latest news

Բժիշկները՝ նիհարելու գլխավոր պայմանի մասին

23 օգոստոսի, 2015  12:46

Բժիշկները բացահայտել են հաջողությամբ նիհարելու հիմնական գաղտնիքը, որը, նրանց կարծիքով, համապատասխան եղանակով սնվելն է: Մի քանի միջազգային փորձագետներ British Journal of Sports Medicine պարբերականում իրենց կարծիքն են հայտնել ավելորդ քաշի եւ նիհարելու թեմաների շուրջ: 

«Ֆիզիկական ակտիվությունը քիչ է օգնում ճարպակալման դեմ պայքարում, ավելորդ քաշի դեմ պայքարելիս անհամեմատ ավելի արդյունավետ միջոց է ճիշտ սնվելը»,- կարծում են բժիշկները: Փորձագետները խստորեն են արտահայտվել նիհարելու գործում ինտենսիվ մարզումների դերի շուրջ. սպորտի արդյունավետությունը նրանք հորինվածք են համարել: 

Սրտաբան Ասիմ Մալհոտրան հայտարարել է, որ հասարակությանը պարտադրվում է այն միտքը, թե սպորտով զբաղվելու պարագայում կարելի է ինչ ասես ուտել: Իրականում, սակայն, այդպես չէ: «Ճարպակալմամբ տառապող մարդը չպետք է ավելացնի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Քաշ կորցնելու համար անհրաժեշտ է քիչ ուտել»,- ամփոփել է հեղինակավոր սրտաբանը:

Միաժամանակ, ըստ գիտնականների, ֆիզիկական վարժություններն անվիճելիորեն բարենպաստ ազդեցություն ունեն օրգանիզմի վրա: Մասնավորապես, սպորտն օգնում է նվազեցնել դիաբետի, սրտային հիվանդությունների, ձեռքբերովի թուլամտության վտանգը: 

«Բայց նրանց համար, ովքեր ճարպակալմամբ են տառապում, անհամեմատ ավելի կարեւոր է գնահատել իրենց սնվելու սովորույթները եւ հրաժարվել շաքարի ու ածխածինների հավելյալ օգտագործումից»,- պնդում են մասնագետները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել