Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնը Ավստրիայի Բաց բժշկական համալսարանի հետ համատեղ, Երեւանում կազմակերպում է կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիպոզիումը:
Հանդիպման հյուրերն են Ավստրիայի բժշկական համալսարանի պրոֆեսորներ, Վիեննայի կենտրոնական հոսպիտալի վիրաբուժական ծառայության ղեկավար Ռայմունդ Ջակեզը եւ նույն կենտրոնի քիմիաթերապիայի առաջատար մասնագետներից Գյունթեր Շտեգերը:
Միջոցառումն իրականացվում է Ավստրիայի Բաց բժշկական համալսարանի «Պրոֆեսորական այցելություններ» ծրագրի շրջանակներում:
Քննարկվելիք թեմաներն են. կրծքագեղձի քաղցկեղին առնչվող ժամանակակից խնդիրները եւ ոլորտում գրանցված հաջողությունները: Միջոցառմանը նաեւ կմասնակցեն կրծքագեղձի քաղցկեղից բուժված կանայք, ովքեր միավորվել են Եվրոպա Դոննա Հայաստան կազմակերպությունում, որն իր տեսակով առաջինն է մեր երկրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր