• Latest news

Գիշերային լույսի առկայծումները կօգնեն ազատվել ջեթլագից

10 փետրվարի, 2016  23:25

Ջեթլագի տհաճ հետեւանքները կարելի է հեշտությամբ կանխել՝ արհեստական լույսի օգնությամբ խաբելով մարդու կենսաբանական ժամացույցը՝ վստահեցնում են Սթենֆորդի համալսարանի ամերիկացի գիտնականները:

Շատերը, որոնք ստիպված են հեռավոր ճամփորդություններ կատարել ու կտրուկ փոխել ժամային գոտիները, բախվում են բազմաթիվ տհաճ խնդիրների, երբ օրգանիզմը դժվարանում է հարմարվել օրվա նոր ռեժիմին: Հենց այս երեւույթն էլ կոչվում է ջեթլագ: Ջեթլագը կարելի է կանխել՝ հատուկ լուսային զարթուցիչի օգնությամբ քնի ժամանակ «կոտրելով» օրգանիզմի կենսաբանական ռիթմերը, ասում են ամերիկացի հետազոտողները:

Նրանք ապացուցել են, որ ճանապարհորդները կարող են կանխել ջեթլագը դեռ մինչեւ դրա առաջացումը՝ ստիպելով, որ օրգանիզմը հավատա, որ լուսաբացն ավելի շուտ է սկսվում: Մի խումբ կամավորների լաբորատոր պայմաններում քնի ժամանակ ենթարկել են լույսի առկայծումների ազդեցությանը, որպեսզի ստիպեն, որ նրանք դեռ մինչեւ ճամփորդությունը հարմարվեն մյուս ժամային գոտուն:

Նմանատեսակ «կենսաբանական հաքերությունը» բավականին լավ արդյունք է տվել, ու բոլոր 39 կամավորները՝ 19-ից 36 տարեկան, արագ հարմարվել են ժամային նոր գոտուն՝ դեռ մինչեւ իրենց ճամփորդությունը: Հետազոտությունը ցույց է տվել, որ 10 վայրկյանի պարբերականությամբ ընդամենը երկու միլիվայրկյան տեւող լույսի առկայծումները կարողանում են երկու ժամով առաջ տանել կենսաբանական ռիթմերը՝ այսինքն քնկոտության զգացումը երկու ժամ ուշ է առաջանում:

Այս թերապիան ստեղծում է կեղծ լուսաբացի էֆեկտ, որը լիովին համապատասխանում է այն երկրի ռեժիմին, ուր կամավորները մտադիր են ուղեւորվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել