• Latest news

Ինչպես է որոշ մարդկանց հաջողվում առանց ջանքերի նիհար մնալ

13 փետրվարի, 2016  14:37

Ցանկացած մարդ կունենա այնպիսի ընկեր, որին հաջողվում է սլացիկ մնալ, առանց որեւէ ջանք գործադրելու: Հետազոտողները որոշել են պարզել, թե որն է այդ մարդկանց գաղտնիքը, ինչպես են սնվում նրանք եւ ինչ են անում մարմնակազմությունը պահպանելու համար: Պարզվել է, որ նրանց 74 տոկոսը որեւէ սննդակարգի չի հետեւում, իսկ 29-ը երբեք չի կշռվում:

Cornell Food and Brand Lab-ի հետազոտողները հարցում են անցկացրել եւ պարզել են, որ առանց ջանքերի սլացիկ մնացող մարդիկ բոլորովին էլ ամեն ինչ ինչ իրար հետեւից չեն ուտում, չնայած սննդակարգերի էլ չեն հետեւում: Հարցվածների մեծամասնությունը   (կեսից ավելին) նախաճաշին նախընտրում է մրգերն ու բանջարեղենները, մեկ երրորդից ավելին հաճախ ձու է ուտում, իսկ մեկ հինգերորդը որպես նախուտեստ օրվա ընթացքում ընկույզն է նախընտրում:  61 տոկոսը հայտնել է, որ հավի միսն ամենահամեղն է, 65 տոկոսն ամեն օր ընթրիքին բանջարեղեն է օգտագործում: Առանց ջանքերի սլացիկ մնացողների մոտավորապես 40 տոկոսը գազավորված ըմպելիքներ չի խմում, իսկ   33 տոկոսը նախընտրում է դիետիկ գազավորված ըմպելիքները: 

Այդ մարդկանց գրեթե կեսը սպորտով է զբաղվում շաբաթը առնվազն 5 անգամ, իսկ 10 տոկոսը բուսակերական սնունդ է օգտագործում: Մոտ 20 տոկոսը ալկոհոլային խմիչք չի օգտագործում: 

Հետաքրքիր է, որ նիհար մարդկանց զգալի մասը (43 տոկոս) 41տարեկանից մեծ են, նրանց 80 տոկոսը կանայք են: Նրանց միջին քաշը` 62 կգ եւ մարմնի զանգվածի միջին ինդեքսը` 21,7, առողջ են համարվում: Այդ կանանց 48 տոկոսն ընդհանրապես երբեւէ սննդակարգի չի հետեւել:

Հետազոտության առաջատար հեղինակ Աննա-Լինա Բուորինենը նշել է, որ հետազոտության հեղինակները ցույց են տալիս, որ նիհարելու եւ նիհար մնալու համար բոլորովին էլ անհրաժեշտ չէ սննդակարգի հետեւել եւ սահմանափակել սիրելի սննդամթերքի օգտագործումը. դրա փոխարեն անհրաժեշտ է լսել սեփական օրգանիզմին եւ շեշտը դնել սննդի ոչ թե քանակի, այլ որակի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել