• Latest news

Կաթնամթերքից հրաժարվելը ոսկորների համար վտանգավոր է. գիտնականներ

13 ապրիլի, 2017  15:41

Օստեոպորոզի դեմ պայքարի բրիտանական ազգային միությունը (National Osteoporosis Society) ահազանգում է, որ մինչեւ 25 տարեկան յուրաքանչյուր 5-րդ բրիտանացին նիհարելու մրցավազքում ընտրում է կաթնամթերք չպարունակող դիետաներ: Նման դիետաները շատ վտանգավոր են, քանի որ օրգանիզմում կալցիումի պակաս են առաջացնում: Իսկ կալցիումն, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է առողջ ոսկորների համար:

Հարցումը, որին 2000 մեծահասակ է մասնակցել, ցույց է տվել, որ 35 տարեկանից փոքր մասնակիցների 70 տոկոսը իր կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ սնունդի մեջ սահմանափակուներ է կատարել: Հարցմանը մասնակցած 18-25 տարեկաններից յուրաքանչյուր 5-րդը հայտնել է, որ կա՛մ կաթնամթերքներ ընդհանրապես չի ուտում, կա՛մ զգալիորեն կրճատել է օգտագործումը՝ կարծելով, որ դա կօգնի նիհարելուն:

Մասնագետներն զգուշացնում են, որ կաթնամթերքների պակասը կալցիումի պակաս է առաջացնում, որն, իր հերթին, կարող է ոսկրերի հիվանդությունների առաջացման հետեւանքներ ունենալ, մասնավորապես՝ օստեոպորոզի: Մասնագետների կարծիքով՝ հատկապես այս պատճառով սննդակարգից կաթնամթերքի բացառումը շատ վատ գաղափար է:

Ո՞ր մթերքներում է կալցիում ավելի շատ պարունակվում.

  • Կալցիումի հիմնական աղբյուրը կաթնամթերքներն են՝ պանիր, կաթ, յոգուրտ, կաթնաշոռ եւ այլն:
  • Կովի կաթը կալցիումի լավագույն աղբյուր է համարվում, բայց այն պարունակվում է նաեւ հատուկ հարստացված սոյայի եւ նուշի կաթում:
  • Որոշ քանակով կալցիում է պարունակվում նաեւ բանջարեղենի, ընկուզեղենի, սերմերի, ձկան եւ սպիտակ ալյուրի մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել