54-ամյա Ֆաթիմա Պերեսը ստիպված է ապրել մութի մեջ, քանի որ նրա մաշկը կարող է լրջորեն վնասվել արեգակի ճառագայթների ազդեցությունից:
The Daily Mail-ը հայտնում է, որ կինը տառապում է պիգմենտային կսերոդերմայով՝ մաշկի ժառանգական հիվանդություն, որն արտահայտվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ մեծ զգայունությամբ: Պիգմենտային կսերոդերման նաեւ մաշկի նախաքաղցկեղային վիճակ է:
Ֆաթիման մշտական վախի մեջ է ապրում, որ արեւը կարող է իրեն սպանել: Նրա եղբայրը համանման հիվանդությամբ էր տառապում եւ մահացել է 9 տարեկանում: Կինն, այնուամենայնիվ, հազվադեպ տանից դուրս է գալիս, որտեղ տեղադրված են հատուկ գունավորված պատուհաներ:
Ուլտրամանուշակագույնից իր մաշկը փրկելու համար Ֆաթիման ստիպված է հագնել ոչ պակաս 5 ֆունտ (2,2 կգ) քաշով ամուր գործվածքից հագուստ: Դրանից բացի, նա դեմքն ամբողջությամբ փակում է, ձեռնոցներ է հագնում, իսկ աչքերը պաշտպանելու համար հատուկ արեւապաշտպան ակնոց է դնում:
Ֆաթիման այս նախազգուշական միջոցառումներով չի սահմանափակվում. նա ձեռքի տակ մշտապես ուլտրամանուշակագույն ճառագայթումը չափելու սարք ունի: Սա նրան օգնում է պարզել՝ արդյոք անվտա՞նգ է ճառագայթման աղբյուրի տակ գտնվելը, թե՞ ոչ:
Հիվանդությունը, որով Ֆաթիման տառապում է, հանդիպում է միլիոնից մեկ դեպքում:Source The Daily Mail
Photos Discovery / Barcroft Productions
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր