Բեյրութից 61-ամյա կինը պատահաբար կուլ է տվել ատամմաքրիչը, որը ծակելով նրա աղիները, հայտնվել է լյարդում։
Կինը, ում անունը չի նշվում, երկու ամիս ամբողջ մարմնի մեջ ցավեր է զգացել, եւ միայն հետո, վերջապես, որոշել է դիմել հիվանդանոց։ Saint Georges Hospital University Medical Center-ում սկսել են նրան հետազոտել, սակայն երկար ժամանակ այդ ցավերի պատճառը չեն գտել։ Նույնիսկ ամենացավոտ որովայնի խոռոչի ՈՒՁՀ-ն ոչինչ ցույց չի տվել։
Միայն այն բանից հետո, երբ կնոջը ԿՏ են արել, նրա լյարդի վրա բժիշկները երեք սանտիմետրանոց բորբոքված վնասվածք են հայտնաբերել, կարծես լյարդն ինչ-որ բանով ծակել են։ Բորբոքումներ են եղել նաեւ լյարդի եւ աղիների միջեւ։ Կնոջը հակաբիոտիկներ են նշանակել, սակայն երկու շաբաթում դրանք որեւէ արդյունք չեն տվել։ Ավելին, ՄՌՏ-ն ցույց է տվել, որ բորբոքված մասերի մակերեսը չափերով մեծացել է։
Այդ ժամանակ բժիշկները որոշել են վիրահատել հիվանդին, որպեսզի հասկանան, թե ինչ է նրա հետ կատարվում։ Վիրահատության ընթացքում նրանք կնոջ լյարդի մեջ ատամմաքրիչ են գտել, որն, ինչպես պարզվել է, ծակել է աղիները, այնուհետեւ՝ լյարդը։
Այս դեպքի մասին զեկույցը հրապարակվել է Clinical Case Reports-ում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր