• Latest news

Հետաքրքիր դեպք. 20-ամյա պացիենտը Կրոնի հիվանդությունից բուժվել է հատուկ սննդակարգի շնորհիվ

26 հունիսի, 2019  12:02

Կրոնի հիվանդությամբ տառապող 20-ամյա պացիենտը երկարատեւ ռեմիսիայի մեջ է բուսական սննդակարգի շնորհիվ: Այս դեպքի մասին ներկայացված է Nutrients ամսագրում հրապարակված հաշվետվության մեջ

Պացիենտին, ում անունը չի հրապարակվում, ախտորոշել էին Կրոնի հիվանդություն, երբ մասնագետներին էր դիմել ուժգին փորացավերի, փքվածության եւ սրտխառնոցի գանգատներով, որոնք նրան երկար տարիներ տանջում էին:

Ներերակային դեղամիջոցներով մեկ տարվա բուժումից հետո պացիենտի մոտ ռեմիսիա է սկսվել: Հաջորդ տարի նա 40-օրյա կրոնական պասից հետո իր սննդակարգից բացառել է կենդանական ծագման եւ վերամշակված բոլոր մթերքները: Շուտով նա նկատել է, որ հիվանդության բոլոր ախտանշաններն անհետացել են, ուստի որոշել է հետեւել բուսական սննդակարգին (մրգեր, բանջարեղեն, հատիկավորներ եւ լոբազգիներ): Հաշվետվության համաձայն՝ սննդակարգը բերել է Կրոնի հիվանդության ամբողջական ռեմիսիայի:

Ավելին՝ էնդոսկոպիան ցույց է տվել, որ բարակ աղիի լորձաթաղանթը լիովին առողջացել է: Պացիենտն անգամ կարողացել է  դադարեցնել դեղերի ընդունումը, նա երկար ժամանակ ապրում է առանց ռեցիդիվների:

«Այս կլինիկական դեպքը հույս է տալիս հարյուր հազարավոր մարդկանց, որոնք տանջվում են Կրոնի հիվանդության հետ կապված ցավոտ ախտանշաններից»,- նշել է հետազոտության համահեղինակ Հանա Կալեովան:

Կրոնի հիվանդությունը աղիների բորբոքային հիվանդություն է, որը դժվար է բուժվում. պացիենտների միայն մոտ 10 տոկոսն է հասնում երկարաժամկետ ռեմիսիայի՝ օգտագործելով ստանդարտ դեղեր եւ մոտ կեսը վիրաբուժական միջամտության կարիք ունի:

Հիվանդության ստույգ պատճառը հայտնի չէ: Կարծիք կա, որ դրա առաջացմանն է բերում գործոնների համադրությունը, այդ թվում՝ գենետիկան, շրջակա միջավայրի ազդեցությունը եւ իմունային համակարգի մեծ կարգավորումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել