Երկար ժամանակ անշարժ նստելը կարող է ճարպակալում առաջացնել: Նման եզրակացության են եկել Թել Ավիվի համալսարանի գիտնականները:
Մասնագետները դա կապել են նրա հետ, որ մարմնի այն հատվածներում, որոնք ծանրաբեռնվում են երկար նստելու պատճառով, 50%-ով ավելի շատ ճարպ է հավաքվում, քան այլ հատվածներում: Դա բացատրվում է ոչ հասուն ճարպային բջիջների ակտիվ բաժանմամբ:
Ֆիզիկական ծանրաբեռնվածության պակասը վտանգավոր է հատկապես գրասենյակային աշխատողների համար, որոնք ստիպված են երկար ժամանակ մնալ նստած դիրքում: Կազմվածքը փրկելու համար փորձագետները խորհուրդ են տալի պարբերաբար մարզվել՝ աշխատանքի ընթացքում ընդմիջումներ անելով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր