• Latest news

Գիտնականները ծնկի փոխարինման վիրահատության ժամանակ ցավը նվազեցնելու նոր միջոց են հայտնաբերել

20 օգոստոսի, 2022  11:39

Հետազոտողները, հավանաբար, ծնկի փոխարինման վիրահատության ժամանակ ցավը թեթեւացնելու նոր միջոց են գտել՝ մորֆինը ներարկելով անմիջապես ոտքի ոսկորի մեջ:

Այս հետեւություններն արվել են ծնկի ամբողջական փոխարինման ենթարկված 48 հիվանդների վերջին ուսումնասիրությունից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Arthroplasty ամսագրում։ Հետազոտողները պարզել են, որ վիրահատության ժամանակ ոտքի ոսկորի մեջ մորֆինի ներարկումն ավելի լավ է վերահսկում հիվանդների հետվիրահատական ​​ցավը, քան ստանդարտ բուժումը:

Ծնկի ամբողջական փոխարինումը, որը սովորաբար արվում է ծանր արթրիտի բուժման համար, սովորական պրոցեդուրա է, նշել է Հյուսթոնի մեթոդիստական ​​հիվանդանոցի օրթոպեդ վիրաբույժ, ավագ բժիշկ Կուան Պարկը: Մի քանի տասնամյակ առաջ հիվանդները մի քանի օր անց էին կացնում հիվանդանոցում՝ ցավը թեթեւացնելու համար օփիոիդների մեծ չափաբաժիններ ստանալով։

Հետազոտության նպատակներից մեկն է նվազեցնել օփիոիդային ցավազրկող դեղամիջոցների անհրաժեշտությունը, ինչպիսիք են օքսիկոդոնը եւ հիդրոկոդոնը վիրահատությունից հետո օրերի կամ շաբաթների ընթացքում: Բացի կախվածություն առաջացնելուց, այդ դեղերը կարող են ղ այնպիսի կողմնակի ազդեցություններ ունենալ, ինչպիսիք են սրտխառնոցն ու փորկապությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել