• Latest news

Հայաստանում կներդրվեն պնեւմոկոկային պատվաստումներ

3 մարտի, 2014  12:33

Հայաստանում կներդրվեն պնեւմոկոկային պատվաստումներ. հարցը քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Ինչպես իր խոսքում նշեց նախարար Դերենիկ Դումանյքնը, հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում պնեւմոկոկային պատվաստումների ներդրման օգտին բերված փաստարկները բավական խոսուն են։

«Պատվաստման արդյունքում մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում մենք կունենենաք թոքաբորբերի եւ մենինգիտների նվազում, ինչի շնորհիվ կկանխարգելվի մանկական մահացությունը։ Մենք հպարտանում ենք, որ 2013-ին մանկական մահացության ամենացածր ցուցանիշներն են արձանագրվել մեր պետության գոյության ողջ պատմության ընթացքում։ Ցուցանիշ, որին ձգտել ենք տարիներ շարունակ եւ որի պահպանումն ու ավելի բարելավումը բոլորիս նպատակը պիտի լինի։ Այս ձեռքբերմանը մենք հասել ենք պատվաստումների, սկրինինգ ծրագրերի, մանկական վերակենդանացման բաժանմունքների ստեղծման ու հզորացման եւ այլ ծրագրերի շնորհիվ։ Դրանցից մեկն էլ  ամենաբարձր վարկանիշ ունեցող արտադրողներից պատվաստանյութերի ձեռքբերումն է։ Այդ նույն պատվաստանյութերն են օգտագործվում եվրոպական զարգացած երկրներում։ Մեզ համար ամեն մի երեխայի կյանքը չափազանց թանկ արժե»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Հայաստանի ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով միայն 2008 թվականին աշխարհում  մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում գրանցված 8,8 մլն մահվան դեպքերից 476 հազարը պայմանավորված է եղել պնեւմոկոկային վարակներով: Մինչեւ 1 տարեկան երեխաների շրջանում պնեւմոկոկային սեպտիցեմիայի դեպքում մահացության ցուցանիշը հասնում է  մինչեւ 20, իսկ մենինգիտների դեպքում՝  մինչեւ 50%-ի:

Հայաստանում պնեւմոկոկային հիվանդությունների (թոքաբորբեր, մենինգիտներ, բակտերեմիա, սինուսիտներ, բրոնխիտներ եւ այլն) վերաբերյալ ընդհանուր համաճարակաբանական տվյալները չկան՝ պայմանավորված լաբորատոր ախտորոշման դժվարություններով։ Այս բացը լրացվել է 2012 թվականի հոկտեմբերին՝ Երեւանի երեք հիվանդանոցներում` «Արաբկիր» ԲՀ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, ԱՀԿ օժանդակությամբ մանրէային մենինգիտների դետքային (պարեկային) հսկողության համակարգի ներդրմամբ։

Պնեւմոկոկային հիվանդությունների կանխարգելման, մասնավորապես թոքաբորբերից եւ մենինգիտներից մանկական մահացության նվազեցման նպատակով աշխարհի բազմաթիվ երկրներում հաջողությամբ ներդրվել եւ զգալի արդյունավետությամբ կիրառվում է պնեւմոկոկային պատվատսանյութը: Մեր երկրում նպատակահարմար է գտնվել պնեւմոկոկային պատվաստումները ներդնել սեպտեմբերից: Սահուն եւ հաջող ներդրման նպատակով հունիս-սեպտեմբեր ամիսներին բոլոր պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում կիրականացվի պատվաստումային գործընթացի մոնիթորինգ, բուժաշխատողների համար անհրաժեշտ դասընթացներ կկազմակերպվեն: Մեծ ուշադրություն կդարձվի նաեւ բնակչության իրազեկմանը:

 Կոլեգիայի անդամները միաձայն հավանություն տվեցին ներկայացված ծրագրին։ Հանձնարարվեց այն իրականացնել ըստ ժամանակացույցի։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել