Զիկա վիրուսը մարդկանց համար ավելի վտանգավոր է, քան նախկինում ենթադրվում էր: Վիրուսով վարակման հետեւանք է հանդիսանում ոչ միայն նորածինների մոտ միկրոցեֆալիան, այլեւ նյարդաբանական բնույթի այլ խանգարումները, հայտնում է BBC-ն:
Բրազիլացի նյարդաբան Ռենատո Սայի խոսքով, նյարդային համակարգի վրա վիրուսի ավերիչ ազդեցությունը կարող է երկար ժամանակ աննկատ մնալ: Բժիշկը պնդում է, որ շատ կանայք այսօր ապրում են Զիկա վիրուսով, չկասկածելով այդ մասին:
ԱՀԿ-ն զգուշացրել է, որ գարնան գալու հետ վիրուսը կարող է ավելի ակտիվորեն տարածվել ամբողջ աշխարհում: Ռիսկի խմբում է աշխարհի մոտ 2,2 մլրդ բնակիչ, որոնք ապրում են Ավստրալիայի հյուսիսային մասից մինչեւ Հարավային Ասիայի երկրներն ընկած տարածքներում, աֆրիկյան մայրցամաքի կենտրոնական մասում, ինչպես նաեւ մասամբ` Արեւմտյան եւ Հարավային Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում եւ Հյուսիսային Ամերիկայի հողերի մի մասում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր