2015-ին Հայաստանի քաղաքացիները 1,2 մլրդ դրամի անվճար դեղամիջոցներ են ստացել (ընթացիկ փոխարժեքով` մոտ 2,5 մլն դոլարի, խմբ.): Այդ մասին մայիսի 27-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է առողջապահության փոխնախարար Վահե Պողոսյանը, խորհրդարանական խմբակցությունների համատեղ նիստին հանրապետության 2015-ի բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ընթացքում:
Դեղամիջոցներ է ստացել 264 հազար քաղաքացի, որոնք կցված են դիսպանսերներին եւ պոլիկլինիկաներին:
Անվճար օգնություն շարունակել են տրամադրել տեղամասային թերապեւտները, մանկաբույժները, նեղ մասնագետները, մանկաբարձ-գինեկոլոգները, դպրոցական բուժքույրերը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր