Բեքքի-Ջո Ալլենը շատ է զարմացել, երբ իմացել է, որ եռյակի է սպասում: Նա էլ ավելի է զարմացել, երբ երեք տղան, ծնվելուց հետո, անհնարինության աստիճան նման են եղել իրար: Գենետիկական թեստը ցույց է տվել, որ Ռոմանը, Ռոկկոն եւ Ռոհանը գենետիկորեն նույնական են:
Նման երեխաներ ծայրաստիճան հազվագյուտ են պատահում, պնդում են գիտնականները: Առանց օգնող տեխնոլոգիաների, եռյակ բեղմնավորելն արդեն իսկ հազվագյուտ բան է, իսկ միձվանի եռյակները կրկնակի անգամ հազվագյուտ են: Մոր ընտանիքում նույնիսկ երկվորյակ երեխաներ չեն եղել, այդ պատճառով նա ոչ մի կերպ եռյակ չէր սպասում:
Ամեն շաբաթ բժիշկները նրան ԳՁՀ էին անում, իսկ հղիության 31-րդ շաբաթում կեսարյան հատում կատարեցին: Արդեն ծննդի պահին պարզ էր, որ երեխաները շատ նման են իրար, չնայած նրանց քաշը տարբեր էր:
Հետաքրքիր է, որ մայրը, չնայած դժվարությամբ, տարբերում է երեխաներին. նրանք իրականում շատ նման են իրար: Բայց երեխաների բնավորությունները տարբեր են. Ռոհանը շատ աղմկոտ է եւ սիրում է բարձր գոռալ, Ռոկկոն սովորաբար հանգիստ է եւ անկաշկանդ, իսկ Ռոմանը ոչինչ չի սիրում կիսել:
Ամեն շաբաթ եռյակը 130 տակդիր է «օգտագործում» եւ 4 տուփ մանկական անձեռոցիկ: Մանկական սննդի մեկ տուփը հերիքում է ընդամենը 2 օր, իսկ լվացքի մեքենան ստիպված են լինում միացնել օրը երեք անգամ:
Բեքքի—Ջոն նաեւ երեք տարեկան աղջիկ ունի, որը, մոր խոսքով, բոլորովին չի խանդում եղբայրներին: Իսկ Բեքքի-Ջոյին նրա քույրն է օգնում հոգ տանել երեխաներին` 17-ամյա Լոուրենը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր