• Latest news

Ասպիրինի ամենօրյա ընդունումը կարող է ճարպակալումով մարդկանց պաշտպանել քաղցկեղից

14 հուլիսի, 2016  15:42

Ասպիրինի ամենօրյա ընդունումը կարող է կրճատել աղիների քաղցկեղի ռիսկն ավելորդ քաշով եւ ճարպակալմամբ մարդկանց մոտ: Այդ մասին հայտնում են բրիտանական   Newcastle-ի եւ Leeds-ի համալսարանի գիտնականները:

10 տարի տեւող հետազոտությունը ցույց է տվել, որ այդ ժողովրդականություն վայելող եւ ոչ թանկ հակաբորբոքային միջոցն իրոք զգալիորեն նվազեցնում է աղիների քաղցկեղի ռիսկը. ճարպակալմամբ  մարդկանց մոտ, որոնք կանոնավոր կերպով ասպիրին են ընդունում, այդ հակաբորբոքային միջոցն իրոք զգալիորեն նվազեցնում է աղիների քաղցկեղի ռիսկը. ճարպակալմամբ մարդկանց մոտ, որոնք կանոնավոր կերպով ասպիրին են ընդունում, այդ ռիսկը գործնականում չի տարբերվում նորմալ քաշով մարդկանց ռիսկից: 

Գիտնականները հետեւել են Լինչի համախտանիշով 1000 հիվանդի, այն մեծացնում է դեռեւս երիտասարդ տարիքում աղիների քաղցկեղի եւ այլ ուռուցքների ռիսկը: Կամավորները ամեն օր կամ ասպիրինի երկու հաբ են ընդունել, կամ` պլացեբո: Փորձարկման 55 մասնակցի մոտ աղիների քաղցկեղ է զարգացել հետագա  10 տարվա ընթացքում, եւ որքան շատ ավելորդ քաշ են ունեցել նրանք, այնքան բարձր է եղել ռիսկը. ճարպակալմամբ մարդիկ երեք անգամ ավելի հաճախակի են բախվել այդ քաղցկեղին սլացիկ մարդկանց համեմատ: 

Հետազոտության հեղինակներից մեկը` պրոֆեսոր Ջոն Բերնը նշել է, որ արդյունքները, իհարկե, հետաքրքիր են, սակայն միայն ասպիրինի վրա հույս դնել չարժե. քաղցկեղի շատ տեսակների կանխարգելման համար անհամամետ ավելի կարեւոր է ջանալ ավելորդ քաշ չհավաքել եւ առողջ կենսակերպ վարել: 

Այդ հետազոտության մասին հայտնում է Journal of Clinical Oncology-ն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել