• Latest news

Օրական որքա՞ն ջուր է հարկավոր խմել ամռանը

18 հուլիսի, 2016  14:25

Ամռանը օրգանիզմի ջրազրկման վտանգը ավելի մեծ է, քան տարվա ցանկացած այլ եղանակին, այդ իսկ պատճառով անչափ կարեւոր է օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմելը: Սակայն որքա՞ն ջուր է անհրաժեշտ խմել ամռանը: Ջրից բացի, ի՞նչ ըմպելիք է  կարելի խմել: Այս հարցերում ձեզ կօգնի կողմնորոշվել Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տնօրեն Նունե Բակունցը:

Միջին վիճակագրական մարդուն, որը քրոնիկական հիվանդություններով չի տառապում, որոնց դեպքում չի կարելի շատ հեղուկ օգտագործել, խորհուրդ է տրվում օրվա ընթացքում խմել երկու լիտրից ոչ պակաս ջուր: Ակտիվ մարդկանց, որոնք շատ ժամանակ են անցկացնում փողոցում կամ զբաղվում են սպորտով, սովորաբար խորհուրդ է տրվում խմել ավելի շատ՝ մոտ երեք լիտր, քանի որ այդպիսի մարդկանց օրգանիզմը սովորաբար ավելի շատ է ջուր կորցնում, քան ամբողջ օրը տանը նստած մարդը:

Կարելի՞ է ջուրը փոխարինել այլ ըմպելիքով:

Ինչպես նշում է Նունե Բակունցը, ցանկալի չէ ջրի փոխարեն քաղցր գազավորված ըմպելիքներ կամ կոֆեին պարունակող ըմպելիքներ խմել: Կոֆեինով (թեյ, սուրճ) ըմպելիքները միայն եռանդի զգացման կարճաժամկետ արդյունք են տալիս, որը արագ կփոխակերպվի հոգնածության եւ ուժերի պակասի զգացումով: Բացի այդ, կոֆեինը  օրգանիզմից ջուրը դուրս է բերում՝ դրանով իսկ ավելի շատ նպաստելով ջրազրկմանը:

Ինչ վերաբերում է քաղցր ըմպելիքներին, շաքարի յուրաքանչյուր մոլեկուլի վրա օրգանիզմը 2 մոլեկուլ ջուր է ծախսում, ուստի քաղցր ըմպելիքների ավելցուկը  օրվա ընթացքում  օրգանիզմը կարող է զրկել ջրի պահուստից: Դրանից զատ, քաղցր ըմպելիքները նաեւ ավելորդ կալորիաներ են եւ օրգանիզմի ավելորդ գերբռնվածություն, որն ամռանն ամենեւին հարկավոր չէ: Հատկապես այդ պատճառով են մասնագետները խորհուրդ տալիս ծարավը ջրով հագեցնել եւ ոչ թե այլ ըմպելիքներով:

Սակայն լավ այլընտրանք կարող է լինել թանը՝ Հայաստանում տարածված ըմպելիք, որը պարունակում է ջուր, աղ եւ քիչ քանակով սպիտակուցներ եւ հագեցնում է ծարավը: Աղը խոչընդոտում է օրգանիզմից ջրի դուրս գալուն, որը ամռան ամիսներին այն է, ինչ պետք է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ