• Latest news

5 հիմարագույն առասպել օգտակար եւ վնասակար մթերքի մասին

30 հուլիսի, 2016  14:39

Այսօր բոլոր երկրներում գոյություն ունեն մեծ թվով հիմար առասպելներ օգտակար եւ վնասակար մթերքի մասին: Դրանց հավատացող մարդիկ սովորաբար բավական սխալ են սնվում, չնայած հավատում են, որ վարում են առողջ կենսակերպ: Ահա դրանցից մի քանիսը:

Առասպել 1 – Մեղրը շաքարից օգտակար է

Այս մոլորությունը կապված է այն բանի հետ, որ մեղրը պատրաստում են մեղուները, իսկ շաքարը՝ մարդիկ: Մինչդեռ ճշմարտությունն այն է, որ մեղրն ու շաքարը բացարձակ միանման են ազդում մարդու առողջության վրա: Մեկ թեյի գդալ մեղրի մեջ պարունակվում է 16 կալորիա, նույնքան է պարունակվում նաեւ մեկ թեյի գդալ շաքարի մեջ: Շագանակագույն շաքարը, շաքարի օշարակը, կերամաթը եւ երկնագույն ագավան նույնպես սովորական շաքարից ավելի օգտակար չեն: Դրանք բոլորը կալորիական են, չեն պարունակում ոչ մի օգտակար նյութ եւ բոլորն էլ արյան մեջ բարձրացնում են գլյուկոզայի մակարդակը:

Առասպել 2 – Շոկոլադն օգտակար է առողջությանը

Շոկոլադն իսկապես պարունակում է ֆլավոնոիդների օգտակար տարրեր, որոնք դասվում են հակաօքսիդանտների շարքին: Սակայն շոկոլադի մեջ դրանց պարունակությունն այնքան փոքր է, որ ֆլավոնոիդների ազդեցությունը գործնականում չի զգացվում, ուստի այդ մթերքը չի կարելի ներառել առողջ սննդի մեջ: Նույնիսկ 70-տոկոսանոց մուգ շոկոլադը կարող է չպարունակել ֆլավոնոիդների բավարար քանակություն դրա վերամշակման հետեւանքով:

Առասպել 3 – Միայն կաթնամթերքն է ամրացնում ոսկրերը

Կաթն իսկապես պարունակում է կալցիում: Մինչդեռ կալցիում են պարունակում նաեւ կանաչ տերեւով բանջարեղենը եւ շատ այլ մթերքներ: Ոսկրերի առողջությունը կախված է ոչ միայն կալցիումից եւ D վիտամինից, այլեւ շատ կարեւոր է К վիտամինը, որը շատ է պարունակվում կանաչ բանջարեղենի մեջ, սակայն բացարձակապես չի պարունակվում կաթի մեջ: Ոսկրերին նաեւ մագնեզիում է անհրաժեշտ, որը պարունակվում է նուշի, ընկուզեղենի, վարսակի եւ կարտոֆիլի մեջ, բակց բացակայում է կաթնամթերքներից: Այսպիսով, հիմարություն է կաթ խմել եւ հուսալ, որ ձեր ոսկրերը կամրանան: Դրա փոխարեն անհրաժեշտ է պարզապես ճիշտ սնվել:

Առասպել 4 – Ձմերուկը շատ շաքար է պարունակում

Մյուս մրգերի պես ձմերուկն իսկապես ֆրուկտոզա է պարունակում, բայց այն նաեւ 92 տոկոսով կազմված է ջրից: Իրականում ձմերուկը միանգամայն ցածրկալորիական մթերք է:

Առասպել 5 – Ուշ ընթրիքը ձեզ կգիրացնի

Շատերն են լսել այն առասպելը, որ ժամը 8-ից կամ 9-ից հետո կերածը անմիջապես ճարպի է վերածվում: Այս պնդումն իրականում ոչ մի հիմնավորում չունի: Իսկապես, երեկոյան նյութափոխանակության պրոցեսները դանդաղում են, բայց դա ամենեւին չի նշանակում, որ դրա հետ մեկտեղ մարսողության պրոցեսը եւս կանգ է առնում: Երեկոյան կերած սնունդը վաղ թե ուշ կմարսվի: Իսկ եթե ուշ ընթրելիս դուք դուրս չեք եկել ձեր սննդաբաժնի նորմալ կալորիականության շրջանակից, ապա հազիվ թե գիրանաք: Այլ հարց է, որ ուշ ընթրիքից հետո քնի որակը վատանում է, եւ հաջորդ օրը կարող են առաջանալ այրոց եւ սրտխառնուք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել