Մարդու քթի մեջ ապրող մանրէները վերլուծելիս գիտնականները հայտնաբերել են հակաբիոտիկի նոր տեսակ՝ «լուգդունին», որը կարող է պայքարել ենթմանրէներից առաջացած մանրէների դեմ, հաղորդում է Nature ամսագիրը:
Գործնականում մինչ այս բոլոր հակաբիոտիկները հայտնաբերվել են հողում ապրող մանրէների գաղութներում, սակայն Գերմանիայի Տյուբինգենսկի համալսարանի գիտնականներն առաջին անգամ որոշել են իրենց հետազոտություններում ուշադրություն դարձնել մարդկային մարմնին: Նրանք գտնում են, որ մեր մարմինը նոր դեղերի անսպառ ակունք է:
Մարդու քիթը գրոհով նվաճել սիրող մանրէների շարքում կա ոսկե ստաֆիլոկոկ, ինչպես նաեւ դրա ենթատեսակը՝ մեթիցիլինրեզիստենտային ոսկե ստաֆիլոկոկ (MRSA), որը կայուն է հակաբիոտիկների մեծամասնության նկատմամբ: Գիտնականները բացահայտել են, որ մարդիկ ավելի քիչ կենթարկվեն վտանգավոր ոսկե ստաֆիլոկոկի գրոհին, եթե նրանց քթի մեջ ապրում է մրցակցող Staphylococcus lugdunensis մանրէն:
Այնուհետեւ նրանք օգտագործել են մի քանի շտամ, որոնք Staphylococcus lugdunensis-ի գենետիկ մոդիֆիկացիա էին՝ պարզելու համար, թե նրա գենետիկ ծածկագրի հատկապես որ հատվածն է վճռական եղել քթի մեջ տեղ ունենալու պայքարում:
Հենց այսպես է տեղի ունեցել կարեւոր հայտնագործությունը. մի վճռական գեն պարունակել է տեղեկություն, որը գիտնականներն օգտագործել են նոր հակաբիոտիկի ստեղծման համար. այն ստացել է «լուգդունին» անունը:
Լաբորատոր մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ լուգդունինն ընդունակ է բուժել մաշկային ինֆեկցիաները, որոնք հարուցել են ենթամանրէների, այդ թվում՝ մեթիցիլինրեզիստենտային ոսկե ստաֆիլոկոկը եւ ֆեկալային էնթերոկոկը:
Նախքան հիվանդ մարդկանց լուգդունին առաջարկելը, կանցնեն հետազոտության տարիներ, որոնք, ամեն ինչից զատ, կարող են ցույց տալ, որ նոր հակաբիոտիկը օժտված չէ հայտարարված արդյունավետությամբ: Սակայն, ամեն դեպքում, նոր հակաբիոտիկների հայտնագործումն անհրաժեշտություն է: Ամբողջ աշխարհում բժիշկները ավելի հաճախ են բախվում այն փաստին, որ ինֆեկցիաները գոյություն ունեցող դեղամիջոցների նկատմամբ կայունություն են մշակում, ինչը նշանակում է, որ վաղ թե ուշ անբուժելի կդառնան:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր