• Latest news

Ճարպեր, որոնցից չեն գիրանում

13 մարտի, 2014  10:35

Կարեւոր չէ՝ որքան ճարպ եք օգտագործում, կարեւորն այն է, թե այն ինչպիսին է, պարզել են շվեդ գիտնականները: Diabetes ամսագրում հրապարակված հոդվածում ասված է, որ հագեցած ճարպերը նպաստում են օրգանիզմում ճարպի առաջացմանը, իսկ ոչ հագեցած ճարպերը՝ մկանների:

Փորձի շրջանակներում 39 երիտասարդ 7 շաբաթվա ընթացքում ամեն օր իրենց սովորական ուտելիքից բացի՝ կերել են նաեւ նրբաբլիթ, որը պարունակում է 750 կալորիա: Մասնակիցների կեսը կերել է հագեցած ճարպով պատրաստված նրբաբլիթ, մյուս մասը՝ ոչ հագեցած, տեղեկացնում է Fox News-ը։

Երկու խմբերի մասնակիցներն էլ գիրացել են, բայց այն խմբում, որտեղ հագեցած ճարպով նրբաբլիթ են կերել, մասնակիցների օրգանիզմում ավելի շատ ճարպ է կուտակվել, հատկապես՝ լյարդի մեջ եւ որովայնի շրջանում: Ավելին՝ նրանք 3 անգամ պակաս մկանային զանգված են կուտակել, քան մյուս խմբի մասնակիցները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է