• Latest news

Ինչ մթերքներ են արագացնում դեմքին կնճիռների առաջացումը

5 օգոստոսի, 2016  22:41

Մեր ամենօրյա սննդակարգը մեր մաշկի վիճակի վրա ավելի լուրջ ազդեցություն է գործում, քան մենք կարող ենք պատկերացնել, պնդում է Լոնդոնից սննդի մասնագետ Կիմ Պիրսոնը: Նրա խոքով, որոշ սննդամթերքներ նպաստում են կնճիռների ի հայտ գալուն, օգնում են պահպանել մաշկի երիտասարդությունը: 

Տարիքի հետ մեր մաշկն ավելի նուրբ եւ խոցելի է դառնում, այդ պատճառով մեզ համար կարեւոր է սննդից ճարպային թթուներ ստանալ, պնդում է մասնագետը: Ժամանակակից մարդկանց սննդակարգում ճարպային Օմեգա-3 թթուների պակաս է զգացվում, այդ պատճառով ավելի լավ է սննդակարգի մեջ ավելի շատ ճարպոտ ձուկ ավելացնել, ընկույզ եւ սերմեր:

Իսկ ալկոհոլի մասին ավելի լավ է մոռանալ, եթե չեք ուզում ժամանակից շուտ կնճիռներով ծածկվել: Սպիրտային խմիչքները մեծացնում են ազատ ռադիկալների արտադրությունը, որոնք թթուների վնասում են առաջացնում եւ արագացնում են տարիքային փոփոխությունները:  Ալկոհոլը նպաստում է նաեւ ջրազրկմանը եւ բացասական ազդեցություն է ունենում այն բանի վրա, թե մեր օրգանիզմն ինչպես է կլանում, պահպանում, օգտագործում եւ արտազատում սննդանյութերը, ներառյալ այն, թե դրանք որքան կարեւոր են մաշկի առողջության համար:  

Կիմ Պիրսոնը նաեւ կոչ է անում սննդակարգին գունավոր մրգեր եւ բանջարեղեն ավելացնել, որոնք ֆիտոսննդանյութեր` բուսական սննդանյութեր են պարունակում եւ օրգանիզմի վրա ազդում են որպես հակաօքսիդանտներ եւ մաշկի բջիջները պաշտպանում են ազատ ռադիկալների կողմից վնասվելուց: Հրաշալի ընտրություն են բրոկկոլին, հապալասը, կիտրոնը, պղպեղը եւ նարինջները: Այդ բոլոր մթերքները կօգնեն պահպանել երիտասարդությունը: 

Իսկ կնճիռների ի հայտ գալուն նպաստում է սպիտակ հացը, սպիտակ բրինձը եւ այլ մթերքներ ցորենի ալյուրից. դրանք բորբոքային գործընթացներ են առաջացնում, այտուցներ եւ այլ խնդիրներ, բացասաբար են ազդում մաշկի առողջության վրա: 

Խորհուրդ է տրվում նաեւ նվազեցնել շաքարի եւ քաղցրեղենի, տապակայի, վերամշակված մսի, տրանս-ճարպերի եւ Օմեգա-6 թթուների օգտագործումը. Դրանք եւս վնասակար են մաշկի համար:  

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս «ոչ» ասել ֆաստ-ֆուդին եւ վերամշակված սննդի մեծամասնությանը, որոնք վաճառվում են սուպերմարկետներում. սովորաբար դրանք հագեցած են ռաֆինացված ածխաջրերով, անառողջ ճարպերով եւ արհեստական լցոնումներով: Ավելի շատ ժամանակ ծախսեք տնական ուտեստների պատրաստման վրա, որոնք առավելագույնս պահպանում են օգտակար նյութերը. այդ դեպքում Ձեր մաշկը ավելի երկար կպահպանի երիտասարդությունը, պնդում է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել