• Latest news

Սոյայի կաթը կարող է օգտակար լինել ձվարանների պոլիկիստոզով կանանց համար

6 օգոստոսի, 2016  19:07

Սոյայի կաթը կարող է ձվարանների պոլիկիստոզով կանանց պաշտպանել սրտի հիվանդությունից եւ 2-րդ տեսակի դիաբետից: Այդ մասին հայտնում են Kashan University of Medical Sciences-ի իրանցի հետազոտողները: Գիտնականների խոսքով, այդ ըմպելիքն օգնում է հաշվեկշռել հորմոնների մակարդակը եւ պաշտպանություն ապահովել մի շարք հիվանդություններից: 

Ձվարանների պոլիկիստոզի համախտանիշը հորմոնային դիսբալանսի հետեւանքով առաջացող եւ ձվարանների նորմալ աշխատանքին խոչընդոտող հիվանդություն է: Այս համախտանիշի պատճառով կինը կարող է անպտղություն ունենալ, ամսականների խանգարում, ցան, քաշի ավելացում, մազաթափություն գլխին եւ դրանց ավելորդ աճ մարմնի վրա: 

Ձվարանների պոլիկիստոզի համախտանիշը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենատարածված հորմոնային խանգարումներից մեկն է: Այն զարգանում է, եթե կանացի օրգանիզմը տեստոստերոնի եւ սեռական այլ հորմոնների ավելի մեծ քանակություն է արտադրում, քան անհրաժեշտ է: 

Իրանից հետազոտողները պարզաբանել են, որ սոյայի մթերքներում բաղադրիչներ կան, որոնք բարելավում են կանանց նյութափոխանակային եւ սրտանոթային առողջությունը: Դա կապված է նրա հետ, որ սոյան բուսական էստրոգենների աղբյուր է, որոնք օգնում են շտկել հորմոնային դիսբալանսը: 

Գիտնականներն առաջին հետազոտությունն են անցկացրել, որը կապ է ցույց տվել սոյայի կաթի օգտագործման եւ համախտանիշի զոհերի վիճակի կայունացման միջեւ: Կամավորների խմբում արձանագրվել է կենսաբանական նշիչների բարելավում, որոնք ցույց են տալիս, թե օրգանիզմը որքանով արդյունավետ է ինսուլինն օգտագործում արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցման համար:  Սոյայի կաթ ստացող կանանց մոտ նաեւ արյան մեջ վտանգավոր խոլեստերինի մակարդակի նվազում է արձանագրվել: Հետազոտությանը    18-ից 40 տարեկան կանայք են մասնակցել, որոնք տառապել են ձվարանների պոլիկիստոզով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել