• Latest news

Շնաձկան միսը կարող է Ալցհայմերի հիվանդության զարգացման պատճառ դառնալ

31 օգոստոսի, 2016  23:49

Շնաձկների մսի մեջ բավականին քանակությամբ թունանյութեր կան, որոնց օգտագործումը կարող է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների պատճառ դառնալ, այդ թվում` Ալցհայմերի հիվանդության: Այդ մասին հայտնում են University of Miami-ի գիտնականները:

Դեբորա Մեշը վերոհիշյալ համալսարանից եւ իր գործընկերները կարծում են, որ Ալցհայմերի եւ նմանատիպ այլ հիվանդություններ կարող են առաջացնել սնդիկը եւ β-N-մեթիլամինո-L-ալանինը, որոնք մեծ քանակությամբ հայտնաբերում են շնաձկների մսում:   β-N-մեթիլամինո-L-ալանինը համարվում է նաեւ կողային ամիոտրոֆիկ սկլերոզի զարգացման պատճառներից մեկը: 

Իրենց հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են 10 տեսակի շնաձկների լողակների եւ մկանների կազմությունը. թունանյութերը հայտնաբերվել են բոլոր ուսումնասիրված նմուշներում, ընդ որում, դրանց խտությունը բավականին բարձր է եղել: Հեղինակները նշում են, որ սնդիկը եւ   β-N-մեթիլամինո-L-ալանինը վտանգ են ներկայացնում մարդու համար, իսկ միասին դրանք էլ ավելի վնասակար եւ վտանգավոր են: 

Շնաձկան միսը, ինչպես նաեւ լողակները եւ կռճիկը լայնորեն օգտագործվում են Ասիայում. դրանից նրանք սնունդ են պատրաստում, ինչպես նաեւ ավանդական արեւելյան դեղամիջոցներ: Շնաձկան կռճիկի հիման վրա կենսահավելումներն ակտիվորեն տարածվում են ամբողջ աշխարհում: Ամերիկացի գիտնականները վստահ են, որ պետք է զգուշորեն մոտենալ շնաձկան մսին եւ դրանից պատրաստված դեղամիջոցներին, որովհետեւ դրանց մեծ քանակությամբ օգտագործումը կարող է առողջությանն անշրջելի վնաս հասցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել