• Latest news

Կարո Դերձակյան. Եթե Հայաստանում ամեն ինչ ուրոլոգիայի պես ըլլա, մենք հարց չունինք

27 սեպտեմբերի, 2016  10:53

«Եթե Հայաստանում ամեն ինչ ուրոլոգիայի պես ըլլա, մենք հարց չունինք».-  Հայկական ուրոլոգիական  ասոցիացիայի տարեկան կոնգրեսի ժամանակ NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում ասաց ամերիկացի ուրոլոգ Կարո Դերձակյանը, ով վաղուց համագործակցում է հայաստանցի ուրոլոգների հետ եւ աջակցություն է ցուցաբերում նրանց:

Մասնագետը նշեց, որ իհարկե կան խնդիրներ, տեխնիկական սարքավորվածության հարց կա, բայց ինքը հայ ուրոլոգների մեջ տեսնում է սովորելու եւ առաջ ընթանալու մեծ ցանկություն, եւ դա հիասքանչ է: Նա նշեց, որ 2016-ի Կոնգրեսի կազմը բավականին ներկայացուցչական է, հաջողվել է ներգրավել մեծ թվով ամերիկացի անվանի ուրոլոգների, որոնք ծագումով հայ են, եւ դա առանձնահատուկ նշանակություն է հաղորդել Կոնգրեսին:

Կարո Դերձակյանը, ով մասնավոր կլինիկա ունի Կալիֆորնիայի Սանտանա քաղաքում, ասում է` արդեն 29 տարի է, ինչ օժանդակում է ուրոլոգիայի զարգացմանը Հայաստանում եւ դա քանիցս ուղեկցվել է նյութական օգնությամբ. նրա միջնորդության շնորհիվ Հայաստանը ստացել է առաջնակարգ սարքավորումներ: Այս անգամ եւս նա բերել է HealthTronics ըներկության արտադրության նոր լազեր` քիչ ինվազիվ ուրոլոգիական միջամտությունների համար, որը նվիրել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին: Կարո Դերձակյանը հիշեցրեց, որ առաջին լազերը, նախատեսված քարափշրման համար, բերել է Հայաստան 2010 թվականին, ապա 2012-ին նվիրել է մեկ այլ սարքավորում` «հայրը» այն լազերի, որ բերել է այս այցի ժամանակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել