• Latest news

Գիտնականը պարզել է ճիշտ սնվելու բանաձեւը

3 հոկտեմբերի, 2016  14:34

Կենդանիները եւ մարդին իրենց սննդակարգը ձեւավորել են բնակավայրի միջավայրի առանձնահատկություններից կախված: Այսպիսի եզրակացության է հանգել երկար տարիներ Հարավային Աֆրիկայում եւ Նոր Զելանդիայում բնակված պրոֆեսոր Դեւիդ Ռաուբենհայմերը:

Նրա կարծիքով՝ կենդանիներն զգում էին, թե իրենց օրգանիզմին ինչ նյութեր են անհրաժեշտ եւ սովորում են այդ նյութերը հայթայթել: Օրինակ՝ գիշատիչների սնունդի հիմքում սպիտակուցներն են, բայց դրա հետ մեկտեղ նկատվել է, որ նրանք երբեմն խոտ են ուտում:

Դե իսկ մարդիկ իրենց սննդաբաժինը ձեւավորել են՝  վանելով հասանելի սպիտակուցների քանակը: Եթե մարդը քաղցած է, նա ջանում է սպիտակուցներով հագենալ: Ըստ որում՝ հագեցման զգացում ունենում է միայն որոշակի քանակով սպիտակուցներ օգտագործելուց հետո: Եթե այն անբավարար է օգտագործվող մթերքների մեջ, ապա մարդը ճարպերի եւ ածխաջրերի ավելցուկ կստանա:

Ժամանակակից աշխարհի ամենասուր դրված խնդիրներից մեկը ճարպակալումն է: Նախապես այն կապում էին ճարպերի օգտագործման ավելացման հետ, որից հետո շուկան հեղեղվում է յուղի քիչ պարունակությամբ մթերքներով, սակայն ճարպակալման խնդիրը պահպանվում է: Դիետոլոգները ուշադրությունը կենտրոնացնում են ածխաջրերի վրա՝ հայտարարելով, որ շաքարն է հրահրում ավելորդ քաշի խնդիրը: Արդյունքում խանութների ցուցադարակներին հայտնվում են նաեւ շաքար չպարունակող մթերքներ: Բայց դրանից հետո եւս ճարպակալման խնդիրը չի լուծվում:

Ռաուբենհայմերը կարծում է, որ սննդի օրաբաժինը կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել սպիտակուցների, ճարպերի եւ աշխաջրերի հանդեպ օրգանիզմի պահանջմունքը: Ճիշտ սննդակարգում սպիտակուցների պարունակությունը պետք է կազմի 15-ից մինչեւ 25 տոկոս: Եվս 20-35 տոկոս պետք է կազմեն ճարպերը: Սննդակարգի մյուս մասը պետք է կազմեն աշխաջրերը: Ըստ որում՝ մարդն աշխաջրեր պետք է ստանա բնական մթերքներից, որոնք բջջանյութ են պարունակում:

Օգտակար նյութերի այսպիսի տեղաբաշխման դեպքում մարդն ավելորդ քաշ չի հավաքի, կարծում է դիետոլոգը: Իսկ դա նշանակում է, որ նա կկարողանա խուսափել մեծաթիվ հիվանդություններից, որոնք առաջանում են կիլոգրամների ավելցուկից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել