• Latest news

Ե՞րբ է զուգարան գնալու ճիշտ ժամանակը

11 նոյեմբերի, 2016  23:41

Զուգարան գնալու (աղիները դատարկելու) համար ամենաճիշտ ժամանակը վաղ առավոտյան է, արթնանալուց հետո 30 րոպեի ընթացքում, հավաստիացնում են մասնագետները։ Նրանց խոսքով գիշերվա ընթացքում աղիները վերամշակում են սնունդը, որը ստացել են օրվա ընթացքում, իսկ արթնանալուց հետո, երբ մենք սկսում ենք շարժվել, աղիները արդեն պատրաստ են լինում ազատվել նախորդ օրվա «թափոնից»։

Բացի դրանից, եթե աղիները դատարկվեն վաղ առավոտյան, ապա շուտով պատրաստ կլինեն նոր սնունդ մարսելուն։

Սակայն ոչ բոլորն են զուգարան գնում առավոտյան՝ մարդկանց օրգանիզմները տարբեր են լինում, ոմանց մոտ մարսողությունը հստակ մեխանիզմի նման է աշխատում, ոմանք էլ զուգարան գնում են ոչ կանոնավոր ՝ մի քանի օրը մեկ։

Եթե դուք վերջին խմբին եք պատկանում ու մարսողական խնդիրներ ունեք , ահա մի քանի խորհուրդ, որոնք կարող են օգնել Ձեզ

1 ․ Ձգտեք սնունդ ընդունել կամ պառկել քնելու միշտ նույն ժամին։ Անկանոն սնունդը ու անկանոն քունը շատ վնասակար է մարսողության համար

2․ Ավելի շատ սննդային բջջանյութ օգտագործեք (օրինակ հացահատիկի թեփ, ամբողջահատիկ մթերքներ, կանաչի) , միրգ ու բանջարեղեն։

3․ Մի մոռացեք ջուր խմել։ Ջուրն անհրաժեշտ է աղիների աշխատանքի համար

4 ․ Սպորտով զբաղվեք։ Սպորտն օգտակար է առողջության համար ընդհանրապես ու մարսողության համար՝ մասնավորապես։

5․ Խուսափեք վերամշակված սննդամթերքից՝ դրանում ոչ մի օգտակար բան չկա

6․ Եթե Դուք ուզում եք զուգարան գնալ, պետք չէ զսպել այդ ցանկությունը՝ ձգտեք աղիները դատարկելու հնարավորություն գտնել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է