• Latest news

Փորկապությունները կարող են երիկամների աշխատանքի խանգարման պատճառ դառնալ

13 նոյեմբերի, 2016  13:50

Փորկապությունն ավելացնում է երիկամների հիվանդությունների զարգացման հավանականությունը, պարզել են ամերիկացի գիտնականները։ Քրոնիկ փորկապություններով տառապողները 13 տոկոսով հաճախ են բախվում այյդ հիվանդություններին ու 10 տոկոսով հաճախ՝ երիկամային անբավարարությանը։ Նշենք, որ այդ հիվանդության վերջին փուլը մարդու համար մահացու է, եթե իհարկե նա չկարողանա երիկամի փոխպատվաստում անել։ Գիտնականների ստացած տվյալները  ցույց են տալիս,    որ քրոնիկ փորկապությունների վաղ ախտորոշման ու բուժման շնորհիվ բժիշկները գուցե կկարողանան կանխել երիկամային անբավարարությունը։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ առողջ սնունդը՝ բջջանյութի մեծ քանակությամբ, ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը թույլ են տալիս նվազեցնել գեմոդիալիզի կամ երիկամների փոխպատվաստման պահանջը։ Հայտնի է, որ բջջանյութը նպաստում է մարդու աղիների շարժունակությանը։ Ըստ վիճակագրության՝ փորկապություն է ունենում մեր մոլորակի յուրաքանչյուր յոթերորդ չափահաս բնակիչը, ու այդ խանգարումը  տարատեսակ բացասական ազդեցություն  է թողնում առողջության վրա։

Օրինակ հայտնի է, որ փորկապությունը ավելացնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը, ինչը գուցե ստամոքսում բակտերիաների ներգործությամբ է բացատրվում։ Իսկ հիմա հետազոտողները ապացուցել են փորկապությունների  ազդեցությունը երիկամների առողջության վրա։ Նրանք հետազոտել են երեք ու կես միլիոն ամերիկացի վետերանների առողջությունը, որոնց երիկամները նորմալ են գործում։ Նրանց բոլորին հետեւել են երկար ժամանակահատվածում, ու պարզվել է, որ չափավոր փորկապություն ունեցողները 13 տոկոսով հաճախ էին բախվում երիկամային քրոնիկ հիվանդությունների, իսկ երիկամային անբավարարության վտանգն աճել էր մինչեւ 10 տոկոս։ Ընդ որում ավելի ծանր փորկապությունները բարձրացնում էին երիկամների հետ լուրջ խնդիրների առաջացման վտանգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել