• Latest news

Վառ բանջարեղենն օգտակար է տարեցների ուղեղի համար

23 նոյեմբերի, 2016  23:49

Կարոտինոիդները քիմիական միացություններ են, որոնք բանջարեղենին, օրինակ՝ ստեպղինին, վառ գույն են տալիս, հակաօքսիդանտներ են եւ լավացնում են ուղեղի աշխատանքը: Այս մասին հաղորդել են University of Georgia-ի գիտնականները, որոնք 65-86 տարեկան ավելի քան 40 մարդկանց մասնակցությամբ ոչ մեծ հետազոտության ընթացքում պարզել են, որ օրգանիզմում կարոտինոիդների բարձր մակարդակը կարող է նպաստել ուղեղի ավելի արդյունավետ աշխատանքին:

Ավելի վաղ հրապարակված գիտական աշխատանքներն արդեն հաստատել են, որ կարոտինոիդները, մասնավորապես՝ լյուտեինն ու զեակսանտինը, դրական են ազդում աչքերի առողջության եւ ուղեղի ճանաչողական գործառույթների վրա: Սակայն այդ միկրոտարրերի գործողության մեխանիզմը, նոր հետազոտության հեղինակներից Քաթեր Լինդբերգի խոսքով, մինչեւ հիմա ուսումնասիրված չի եղել: Աշխատանքի համահեղինակ, հոգեբանության պրոֆեսոր Ստեֆեն Միլլերը հավելել է, որ մտավոր գործառույթների վրա կարոտինոիդների ազդեցության ուսումնասիրությունը կարող է տարեցներին օգնել պահպանել ուղեղի ակտիվությունը սննդային հավելումների տեսքով որոշակի քանակությամբ լյուտեին եւ զեակսանտին ընդունելու ճանապարհով:

Գիտնականները հետազոտության մասնակիցներին առաջարկել են թեստ անցնել. նրանք պետք է նախկինում լսած բառեր արտաբերեին: Թեստավորման ընթացքում ֆունկցիոնալ ՄՌՏ-ի օգնությամբ չափել են նրանց ուղեղի ակտիվությունը:

Պարզվել է, որ այն տարեցները, որոնց օրգանիզմում վերոնշյալ միկրոտարրերը (խումբ 1) շատ են եղել, բառեր արտաբերելու առաջադրանքն ավելի արդյունավետ են հաղթահարել. նրանք ուղեղի ավելի քիչ ռեսուրս են ծախսել հիշողությունը լարելու համար՝ ի տարբերություն նրանց, որոնք օրգանիզմում կարոտինոիդների մակարդակը բարձր չի եղել (խումբ 2): Առաջին խմբի մասնակիցների ուղեղի ակտիվությունն ավելի ցածր է եղել, իսկ արդյունքը՝ գրեթե նույնը, ինչ երկրորդ խմբի կամավորների պարագայում:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ բոլոր տարեցները նույն արտաքին տեսքն են ունեցել, սակայն ուղեղի աշխատանքի առումով փորձի մասնակիցների մոտ զգալի տարբերություն է նկատվել՝ կախված օրգանիզմում կարոտինոիդների քանակությունից: Կարոտինոիդների ցածր մակարդակով մարդկանց մոտ ուղեղը բնական կործանարար պրոցեսները փոխարինել է՝ խնդիրների լուծման համար տարբեր հատվածներ միացնելով, որոնք լյուտեինի եւ զեակսանտինի բարձր մակարդակով մասնակիցների մոտ չեն գործարկվել:

Մոտ ապագայում գիտնականները ծրագրում են ուսումնասիրել, կարո՞ղ է արդյոք սննդակարգում կարոտինոիդներ պարունակող բանջարեղենի կամ լյուտեինով եւ զեակսանտինով սննդային հավելումների ներառումը բարելավել ուղեղի աշխատանքը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել