• Latest news

Բրիտանուհին թունավորվել է խոտաբույսերից պատրաստված թեյով, շփոթելով տերեւները

3 դեկտեմբերի, 2016  20:47

Մեծ Բրիտանիայում բնակվող մի կին հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ որոշել է անքնությունը բուժել խոտաբույսերից պատրաստված թեյով։ Կնոջը տեղափոխել են Լոնդոնի  Թագավորական քոլեջին կից հիվանդանոց՝ սրտխառնոցով, առիթիմիայով ու գլխապտույտով։ Նրա սրտամկանի կրճատումների հաճախությունը նորմայից ցածր էր։ Մինչ այդ կինը երբեւէ սրտի հետ խնդիրներ չէր ունեցել եւ սրտանոթային դեղամիջոցներ չէր ընդունել։

Նա բժշկին պատմել է, որ իրեն տանջում էր անքնությունը։ Ծանոթի խորհուրդով նա որոշել էր անքնությունը հաղթահարել դեղաբույսերից պատրաստված թեյով։ Ծանոթը նրան խորհուրդ էր տվել քնելուց առաջ քարխոտի տերեւներից պատրաստված հանգստացնող թեյ խմել։ Կինն այդ բույսի տերեւները գնել էր շուկայից, որից հետո թրմել ու խմել այդ թեյը։

Մի քանի ժամից նրա ինքնազգացողությունը վատացել է ու նա ստիպված է եղել դիմել հիվանդանոց։ Բժիշկը հասկացել է, որ հիվանդի վիճակը նրա խմած թեյի հետ է կապված, սակայն համապատասխան գրականություն ուսումնասիրելուց հետո հասկանալի է դարձել, որ քարխոտի տերեւները չէին կարող նման ախտանշաններ առաջացնել։

Պարզվել է, որ թեյ պատրաստելու համար կինը ոչ թե քարխոտ  էր օգտագործել, այլ մատնեծաղիկ, որի տերեւներում կա դիգոկսին, որը կարդիոտոնիկ եւ հակաառիթմիկ հատկություններ ունի։ Այդ բույսերի տերեւները շատ նման են իրար։ Հիվանդ կնոջ արյան մեջ մեծ քանակության դիգոկսին են հայտնաբերել։ Բժիշկները կնոջը հակաթույն են նշանակել ու հինգ օրից նրա վիճակը կարգավորվել է։

Գիտնականները նախազգուշացնում են, որ խոտաբույսերի հիմքով թեյերից շատերն այնքան անվնաս չեն, որքան կարող են թվալ, իրականում դրանք կարող են շատ վտանգավոր լինել առողջության համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է