• Latest news

Նուռը կարող է դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը. գիտնականներ

27 դեկտեմբերի, 2016  10:45

Նուռը սուպերմիրգ է, որն օգտակար է ոչ միայն այն պատճառով, որ օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններ եւ հանքանյութեր է պարունակում, այլեւ կարող է դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը: Վերջերս դա ապացուցել են Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի շվեյցարացի գիտնականները:

Չնայած երկար ժամանակ նուռը համարվում էր ծերացումը դանդաղեցնող սուպերմիրգ, մինչեւ վերջերս ոչ մի լուրջ գիտական հաստատում չկար: Իսկ որոշ հետազոտությունների արդյունքներ նույնիսկ թույլ էին տալիս ենթադրել, որ խոսքն այդ միրգն արտադրողների անբարեխիղճ գովազդի մասին է: Սակայն այժմ շվեյցարացի գիտնականներին, այնուամենայնիվ, հաջողվել է ապացուցել, որ նռան օգուտի մասին բոլոր պնդումներն իրականությանը համապատասխանում են:

Նրանց հաջողվել է նռան մեջ մոլեկուլ հայտնաբերել, որը փոխակերպվում է աղիների միկրոբների ներգործությամբ եւ մկանային բջիջներին հնարավորություն է տալիս պաշտպանվել ծերացման գլխավոր պատճառներից: Այս էֆեկտը լիովին հաստատվել է նեմատոդների (կլոր որդերի) եւ կրծողների վրա կատարված փորձերով: Մարդկանց մասնակցությամբ կլինիկական հետազոտություններ դեռեւս չեն կատարվել, բայց գիտնականները ծրագրում են մոտ ապագայում իրականացնել:

Ծերացմանը զուգահեռ՝ մեր բջիջներն ավելի մեծ դժվարությամբ են մաքրում իրենց «էներգակայանները», որ կոչվում են միտոքոնդրիումներ: Արդյունքում նրանք կորցնում են բջիջներն էներգիայով սնուցելու իրենց առանցքային գործառույթի իրականացման ընդունակությունը: Նման դեգրադացիա է նկատվում շատ հյուսվածքներում՝ ներառյալ նաեւ մկանային, որոնք աստիճանաբար թուլանում են: Գիտնականների խոսքով՝ չգործող միտոքոնդրիումների կուտակումը դերակատարում ունի շատ հիվանդությունների առաջացման ժամանակ, ինչպես, օրինակ, Պարկինսոնի հիվանդության:

Շվեյցարացի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել այն մոլեկուլը՝ ուրոլիտին A, որը վերականգնում է բջջային միտոքոնդրիումների ինքնամաքրման ընդունակությունը: Դրա օգտագործումը բջջային որդերի շարքում նրանց կյանքի տեւողությունը 45 տոկոսով մեծացրել է: Մոլեկուլը տարեց մկներին ներարկելուց հետո վազքանիվի մեջ վարժությունների սպորտային ցուցանիշները 42 տոկոսով աճել են:

Սակայն դեռեւս չարժե նուռ գնելու համար խանութ շտապել. միրգը ոչ թե հենց մոլեկուլն է պարունակում, այլ նրա պրեկուրսորը: Ուրոլիտին A-ն մեր աղիներում է հայտնվում տեղական բակտերիաների ազդեցությամբ, բայց նրա քանակը կախված է աղիների միկրոբիոմից: Որոշ մարդկանց օրգանիզմում այս մոլեկուլն ընդհանրապես չի արտադրվում, եթե անգամ նրանք կիլոգրամներով նուռ են ուտում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել