• Latest news

Հարբելուց հետո շատակերությամբ զբաղվելուն գիտական հիմնավորում են տվել

12 հունվարի, 2017  19:19

Բրիտանացի գիտնականները բացատրել են շարունակական ալկոհոլ օգտագործելուց հետո շատ ուտելու պատճառը։ Նրանք թեստ են անցկացրել, որը ստացել է «ալկոհոլային հանգստյան օրեր» անվանումը։ Մկներին 3 օր շարունակ 18 ստանդարտ միավորին համարժեք ալկոհոլի չափաբաժին են տվել (մոտավորապես 2 շիշ գինի կամ 180 գ մաքուր սպիրտ)։ Միաժամանակ մասնագետները նկատել են կրծողների մոտ ախորժակի կտրուկ բարձրացում։

Դրա պատճառը, ըստ գիտնականների, գլխուղեղում AgRP նեյրոպեպտիդի արտադրության ուժեղացումն է, որը խթանում է ախորժակը։ AgRP–ի հետ կապված համանուն նեյրոնի ճնշումը հանգցնում է ոչ միայն սննդի սպառման կրճատման, այլ նաեւ ալկոհոլի քանակի։

Մասնագետների աշխատանքը թույլ է տալիս պարզել հիմնական  նյարդային մեխանիզմները, որոնք ընկած են ալկոհոլ օգտագործած կենդանիների սննդային վարքի հիմքում։

Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ ալկոհոլի սպառումը կապ ունի շատակերության հետ, սակայն դրա պատճառները պարզ չէին, քանի որ սպիրտային խմիչքները որպես կանոն բավականին կալորիական են ախորժակը ճնշելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է