• Latest news

5 առողջ ըմպելիք, որոնք Ձեզ խանգարում են նիհարել

17 հունվարի, 2017  10:46

Բոլորը, թերեւս, գիտեն այն մասին, որ քաղցր գազավորված ըմպելիքները ոչ միայն թույլ չեն տալիս նիհարել, այլեւս հանգեցնում են ավելորդ քաշ հավաքելուն: Բայց կան նաեւ առաջին հայացքից առողջ ըմպելիքներ, որոնք նույնպես կարող են խանգարել նիհարել.

Անյուղ կաթ

American Journal of Clinical Nutrition ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ անյուղ կամ ցածր յուղայնությամբ կաթ օգտագործող մարդիկ ավելի շատ կիլոգրամներ են հավաքում՝ ի տարբերություն նրանց, ովքեր սովորական յուղոտ կաթ են խմում: Այդ պատճառով, ըստ մասնագետների, անյուղ կաթը պետք է իրենց սննդակարգից հանեն բոլոր նրանք, ովքեր ուզում են նիհարել:

Սառը թեյ

Պլաստիկե կամ ստվարաթղթե բաժակներով ու շշերով վաճառվող սառը թեյը միանգամայն առողջ ըմպելիք է թվում, բայց այն մեծ քանակությամբ շաքար է պարունակում, հետեւաբար՝ հսկայական քանակությամբ կալորիաներ: Եթե ուզում եք սառը թեյ խմել, այն տանը եփեք ու սառեցրեք: Բնականաբար, ավելի լավ է շաքարավազ չավելացնեք:

Սմուզի

Սմուզին, այո՛, իրավամբ միանգամայն առողջ ըմպելիք է համարվում, բայց ամեն ինչ կախված է բաղադրիչներից: Եթե սմուզին պատրաստել եք բանանով, ելակով եւ կաթով, կալորիականությունը միանգամայն բարձր կլինի: Այդ պատճառով, եթե սմուզի եք սիրում, ապա բանանը խառնեք, ասենք, անյուղ յոգորտի հետ: Բացի այդ՝ խորհուրդ չի տրվում սմուզիին շաքարավազ ավելացնել:

«Բնական» մրգային հյութեր

«Բնական» մրգային հյութերի մեծ մասը մեծ քանակությամբ շաքար եւ կալորիաներ են պարունակում՝ չխոսելով արդեն քիմիկատների եւ կոնսերվանտների մասին: Միայն մեկ գավաթ խաղողի հյութը շուրջ 153.8 կալորիա է պարունակում, իսկ մեկ գավաթ խնձորի հյութը՝ գրեթե 200 կալորիա: Եթե ուզում եք նիհարել, ավելի լավ է հրաժարվեք նման հյութերից՝ հօգուտ ջրի, առանց շաքարավազի թեյի կամ մրգերի:

Կոֆենիով ըմպելիք

Այդ բոլոր լատեները, մոկկաները, էսպրեսսոներն ու շատերի կողմից սիրված մյուս ըմպելիքներն առավոտյան օրգանիզմին էներգիա են փոխանցում, բայց թույլ չեն տալիս նիհարել: Խնդիրն այն է, որ սերուցքն ու շաքարավազը, ինչպես նաեւ քաղցրացված կաթը, մեզ ստիպում են ավելի մեծ քանակությամբ ավելորդ կալորիաներ օգտագործել: Եթե ընդհանրապես չեք կարող առանց նման ըմպելիքների, ուրեմն նախապատվությունը տվեք առանց շաքարավազի սեւ սուրճին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել