• Latest news

Գլյուտենից հրաժարվելն անիմաստ է եւ թանկ. մասնագետ

9 փետրվարի, 2017  20:25

Առանց գլյուտենի դիետան այսօր աշխարհում շատ տարածված է, սակայն մարդկանց մեծամասնության համար իրականում անիմաստ է գլյուտենից հրաժարվելը, պնդում է Գերմանիայի սննդի միության մասնագետ Անտյե Գալը։

Առանց գլյուտենի մթերքներն անհրաժեշտ են միայն ցելիակիա ունեցող մարդկանց։ Դա հազվագյուտ հիվանդություն է, որի հետեւանքով օրգանիզմը չի մարսում գլյուտենը։ Գենետիկ դեֆեկտը, որի հետ կապված է ցելիակիայի զարգացումը, շատ տարածված է, սակայն բուն հիվանդությունն իրականում շատ, շատ հազվադեպ է հանդիպում։

Մասնագետի խոսքով՝ մարդկանց քիչ իրազեկվածության պատճառով այդ հիվանդության կասկածանքի վրա գումար են վաստակում բժշկական լաբորատորիաները։ Իսկ առանց գլյուտենի մթերք արտադրողներն ընդլայնում են իրենց տեսականին եւ դրա դիմաց ավելի մեծ գումար են պահանջում, քան արժեն գլյուտեն պարունակող նույն մթերքները։

Անյետե Գալի խոսքով՝ գլյուտեն պարունակող մթերքներից հրաժարվելը ոչ միայն հարվածում է այն մարդկանց գրպանին, որոնք ցելիակիա չունեն, այլ նաեւ խնդիր է նրանց առողջության համար։ Բանն այն է, որ առանց գլյուտենի դիետան մեծապես կրճատում է սննդակարգի սննդարարությունը։ Ուտելիքը հաճախ ավելի կալորիական է դառնում, իսկ վիտամիններն ու հանքանյութերը պակասում են։ Նիհարել ցանկացող եւ առողջ ապրելակերպ վարել ցանկացող մարդկանց համար նման սննդակարգը ցանկալի չէ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է