• Latest news

Գիշերը բաց թողած պատուհանը կօգնի կանխել դիաբետը

22 մարտի, 2017  17:02

Սենյակի օդափոխումը օգնում է խուսափել այնպիսի հիվանդություններից, ինչպիսին են 2-րդ տիպի դիաբետը եւ ճարպակալումը, հայտնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Օքսֆորդի համալսարանի էնդոկրինոլոգ Էշլի Գրոսմանին:

Գրոսմանը նման եզրակացության է հանգել մարդու առողջության վրա գլոբալ տաքացման հետազոտության հիման վրա, որը հոլանդացի գիտնականները հրապարակել են BMJ Open Diabetes Research & Care ամսագրում:

Գիտնականները դիտարկել են ԱՄՆ-ի 50 նահանգներում, Գուամ կղզում, Պուերտո Ռիկոյում եւ Վիրջինյան կղզիներում միջին ջերմաստիճանի եւ դիաբետի տվյալները: Պարզվել է, որ յուրաքանչյուր աստիճանի հետ հազար մարդու հաշվով դիաբետի դեպքերի քանակը 0,314-ով մեծացել է: Այսպիսով, տաք տներում եւ գրասենյակներում ժամանակն անցկացնելը ամբողջ աշխարհում ճարպակալման եւ դիաբետի տարեկան 1000 դեպք է առաջացնում:

Սառը վայրում ապրելը կարող է օգտակար լինել ինսուլինի նկատմամբ օրգանիզմի զգայունության բարձրացման եւ դիաբետով հվանդանալու հավանականության նվազման համար, նշել է էնդոկրինոլոգը: Ճարպակալման եւ դիաբետի դեմ պայքարի ունիվերսալ դեղատոմս է բաց պատուհաններով սառը ննջարանում գիշերային լավ քունը,- ասում է Գրոսմանը:

Մարդու օրգանիզմում ճարպի երկու տեսակ է առաջանում՝ սպիտակ, որի մեջ պաշարվում են կալորիաները, եւ շագանակագույն, որը էներգիայի է վերամշակվում եւ ծախսվում է նաեւ մարմինը տաքացնելու համար: Որքան շրջապատի ջերմությունը բարձր է, այնքան տաքանալու համար քիչ էներգիա է ծախսվում, որը բերում է ավելորդ քաշ հավաքելուն եւ դիաբետի առաջացմանը: Մարմնի սառեցումը կարող է նյութափոխանակությունը մեկ երրորդով արագացնել: Իսկ սարսռալը թույլ է տալիս ժամում 400 կալորիա ծախսել:

Ի դեպ, հոլանդացի գիտնականները նիհարել ցանկացողներին խորհուրդ են տալիս մշտապես իջեցնել այն հաստատությունների ջերմաստիճանը, որտեղ գտնվում են՝ ցանկալի է օրական մի քանի ժամ ջերմաչափի սանդղակն իջեցնել Ցելսիուսի 17-ից 15 աստիճանի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել