• Latest news

5 յուղոտ մթերք, որ կարելի է ամեն օր ուտել

16 մայիսի, 2017  16:58

Նախկինում գիտնականները շատ են խոսել յուղոտ մթերքի վնասի մասին, սակայն այսօր հայտնի է դարձել, որ քաղցր մթերքն ավելի վտանգավոր է, քան յուղոտը: Ավելին՝ ի տարբերություն քաղցր մթերքի, որոշ յուղոտ մթերքներ կարող են առողջության համար օգտակար լինել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի յուղոտ մթերքներ, որոնք ցանկության դեպքում կարելի է ամեն օր ուտել:

Ընկույզ

Չնայած բարձր կալորիականությանը, ընկույզը մեծ քանակով օգտակար սնուցող նյութեր է պարունակում: Մասնավորապես՝ վիտամիններ, հանքանյութեր, սպիտակուցներ, բջջանյութ եւ հակաօքսիդանտներ, որոնք արագացնում են նյութափոխանակությունը եւ պահպանում սրտի առողջությունը: Կարելի ամեն օր ընկույզ ուտել, սակայն ցանկալի է օրաբաժինը սահմանափակել, քանի որ դրանք շատ կալորիական են:

Արեւածաղկի սերմ

Արեւածաղկի սերմը Օմեգա-3 ճարպաթթուների լավ աղբյուր է համարվում, նաեւ լիգնաններ կոչվող բաղադրամաս է պարունակում, որոնք օրգանիզմում նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը: Սակայն, ինչպես ընկույզի դեպքում, դրանք շատ կալորիական են, ուստի խորհուրդ չի տրվում շատ ուտել, հատկապես երեկոյան:

Յուղոտ կաթ եւ դրանից պատրաստված մթերքներ

Յուղոտ կաթից պատրաստված մթերքները հարուստ են կալիումով եւ D վիտամինով՝ սրտի առողջության համար կարեւոր 2 նյութեր, որոնք նաեւ մեծացնում են ինսուլինի նկատմամբ օրգանիզմի զգայունությունը: Օրական մեկ բաժակ յուղոտ կաթը առողջության համար օգտակար է:

Ավոկադո

Օմեգա-3 ճարպաթթուներով հագեցած ավոկադոն հրաշալի է համապատասխանում մաշկի եւ մարսողական համակարգի առողջության պահպանմանը: Այն ապահովում է կալիումին նման էլեկտրոլիտների անհրաժեշտ քանակը, ինչի շնորհիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո գերազանց սնունդ են: Այս միրգը նաեւ B խմբի վիտամինների բացառիկ աղբյուր է համարվում:

Ձվի դեղնուց

Ձվի դեղնուցն իսկապես բավականին շատ յուղ է պարունակում, սակայն միաժամանակ A եւ B վիտամինների, նաեւ սելենի աղբյուր է: Ազատ արածող հավի ձուն նույնպես կարոտինոիդների եւ D վիտամինի բարձր մակարդակ է պարունակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել