• Latest news

Հղիության ընթացքում D վիտամինի օգտագործումը կարող է հետագայում երեխային պաշտպանել ասթմայից

30 մայիսի, 2017  14:19

Հղիության ընթացքում D վիտամինի ընդունումը կարող է օգնել հետագայում նվազեցնել երեխայի մոտ ասթմայի առաջացման հավանականությունը։ Այս մասին նշված է Journal of Allergy and Clinical Immunology ամսագրում հրապարակված հետազոտությունում:

King's College London-ի հետազոտողների կարծիքով՝ սա տեղի է ունենում իմունային համակարգի ուժեղացման հաշվին։ Բացի այդ՝ երեխան, որի մայրը հղիության ընթացքում D վիտամին է ընդունել, կարող է ավելի հազվադեպ հիվանդանալ ՍՇՎ-ով։

Հետազոտողների թիմը որոշել է ստուգել, թե ինչ կլինի, եթե հղի կանանց մոտ 11 անգամ ավելացնեն D վիտամինի՝ խորհուրդ տրվող օրաբաժինը։ Հետազոտությանը մասնակցել է 10-18 շաբաթական հղիությամբ 51 կին։ Բոլոր ապագա մայրերին պատահականության սկզբունքով երկու խմբի են բաժանել, որոնցից մեկը ստացել է D վիտամինի փոքր չափաբաժին, մյուսը՝ մեծ չափաբաժին։ Հետագայում, երբ երեխաները ծնվել են, գիտնականներն արյան անալիզ են վերցրել նրանց պորտալարից՝ ստուգելու երեխայի մոտ բնածին իմունիտետի աշխատանքը եւ պարզելու, թե որքան ակտիվ են նրանց մոտ աշխատում T լիմֆոցիտները։

Պարզվել է, որ այն նորածինների իմունային համակարգը, որոնց մայրերը D վիտամինի մեծ չափաբաժին են ընդունել, զգալիորեն ավելի լավ է հաղթահարում ինֆեկցիաները, եւ իմունային այս արձագանքը հետագայում նաեւ նրանց օգնելու է ավելի արդյունավետ պայքարել շնչառական ինֆեկցիաների, նաեւ ասթմայի դեմ։

Առայժմ այդ վիտամինի ու իմունային համակարգի պատճառահետեւանքային կապն այնքան էլ հասկանալի չէ գիտնականներին, բայց նրանք պատրաստվում են նոր հետազոտություններ անցկացնել ու չեն կասկածում, որ այն կհաստատի իրենց թեզը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել