• Latest news

Սելեկտիվ աբորտների հետեւանքով Հայաստանում տարեկան մոտ 3000-3500 աղջիկ չի ծնվում

7 ապրիլի, 2014  17:05

Հայաստանում սելեկտիվ աբորտների թիվը փոքր-ինչ պակասել է, սակայն տղա երեխաներ դեռեւս ավելի շատ են ծնվում, քան աղջիկներ։ Այս մասին ապրիլի 7-ին լրագրողներին պատմեց Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։

2000-2001 թվականներին 100 աղջկա դիմաց 120 տղա էր ծնվում, իսկ այսօր՝ 113-114 տղա։ Սա, իհարկե, դրական միտում է, բայց տղա երեխաների թիվը նորմայից դեռեւս բարձր է, քանի որ ըստ նորմայի, 100 աղջկա դիմաց պետք է 105-106 տղա ծնվի։

Ինչպես նշեց Գայանե Ավագյանը, սելեկտիվ, այսինքն, սեռով պայմանավորված աբորտների հետեւանքով Հայաստանում տարեկան մոտ 3000-3500 աղջիկ չի ծնվում։ Եթե այս միտումը շարունակվի, մոտ 20 տարի հետո մեր երկիրը կարող է լուրջ դեմոգրաֆական խնդրի առաջ կանգնել՝ աղջիկների պակասի պատճառով։

Ինչու՞ են հայերը նախընտրում տղա երեխա ունենալ։

Ինչպես նշեց Գայանե Ավագյանը, սեռով պայմանավորված աբորտները մեր երկրում ունեն 3 հիմնական պատճառ.

1. Տղա երեխայի գերապատվությունը ընտանիքում եւ հասարակության մեջ;

2. Փոքր թվով երեխաներ ունենալու միտումը;

3. Տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս 12 շաբաթական ժամկետում որոշել երեխայի սեռը (եւ դիմել հղիության ընդհատման, եթե սեռը չի բավարարում)։

Շատերը նաեւ ասում են, որ տղա երեխա են ուզում, որպեսզի նա տոհմը շարունակի, իրենց ազգանունը կրի եւ ունեցվածքը ժառանգի։

«Մարդկանց չի կարելի մեղադրել, եթե նրանք ուզում են տարբեր սեռի երեխաներ եւ տղաներ ունենալ։ Սակայն դա չպետք է կատարվի առողջ աղջկան հեռացնելու ճանապարհով», - ասաց Գայանե Ավագյանը, ավելացնելով, որ եթե ընտանիքը նպատակ ունի տղա երեխա ունենալու, ցանկալի է մեծացնել ընտանիքում ծնվող երեխաների թիվը, ոչ թե հեռացնել աղջիկ երեխաներին՝ վտանգելով մոր առողջությունը։ Ըստ Ավագյանի՝ եթե ընտանիքում 3-4 երեխա ծնվի, հավանականությունը մեծ է, որ նրանցից գոնե մեկը տղա կլինի։

Ինչպե՞ս է հնարավոր պայքարել սելեկտիվ աբորտների դեմ։

Ինչպես նշեց Գայանե Ավագյանը, այս խնդրի լուծման լավագույն տարբերակները Հայաստանում դեռ փորձում են գտնել՝ ուսումնասիրելով նաեւ այլ երկրների փորձը։

«Մենք պետք է փոխենք մեր վարքագիծը երեխաների հարցում եւ կարեւորենք նաեւ աղջիկ երեխայի ծնունդը։ Եւ իհարկե, պետությունն էլ պետք է խրախուսի երրորդ, չորրորդ երեխայի ծնունդը», - նշեց Գայանե Ավագյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է