• Latest news

Ամառային 6 մթերք, որ կօգնեն լողազգեստի սեզոնին նիհարել

17 հունիսի, 2017  12:09

Լողազգեստի սեզոնին ձեզ կօգնեն նիհարել առողջ սնունդը եւ սպորտով զբաղվելը: Սակայն մի քանի մթերքներ էլ կան, որոնք եթե ավելացնեք ձեր սննդակարգին, նիհարելու գործընթացը կարագանա:

Հատապտուղներ

Հատապտուղները կալորիաներ քիչ են պարունակում, սակայն շատ են պարունակում ջուր եւ բջջանյութ: Դրանք նաեւ շատ հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք օգնում են առողջության պահպանմանը եւ նյութափոխանակության արագացմանը: Հենց այս պատճառով ամռանը հատապտուղները պետք է դառնան մեր ամենօրյա սննդակարգի պարտադիր մասը:

Դեղձ

Դեղձի մեջ մեծ քանակով սննդային մանրաթելեր են պարունակվում, որոնք կօգնեն ազատվել փքվածությունից եւ մետեորիզմից (աղիներում գազերի կուտակում): Այս ամենին գումարած՝ դեղձը նաեւ արագացնում է նյութափոխանակությունը, իսկ մեկ պտղի մեջ ընդամնեը 50 կալորիա է պարունակվում: Այսպիսով, դեղձը իրեն լողազգեստով ցուցադրել ցանկացողների համար կատարյալ մթերք է:

Կանաչ թեյ

Կանաչ թեյը ոչ միայն փակում է ախորժակը, այլեւ նյութափոխանակությունն է արագացնում: Ամեն առավոտ մեկ գավաթ կանաչ թեյ խմեք: Սակայն հիշեք՝ այս թեյը չարաշահել չի կարելի. եթե շատ խմեք, այն օրգանիզմից կալցիումը կհանի:

Ավոկադո

Այս էկզոտիկ միրգը բազմահագեցած ճարպեր է պարունակում, որոնք արագ են հագեցնում եւ արագացնում նյութափոխանակությունը՝ կալորիաներն այրելով: Ավոկադոն կարելի է օգտագործել հումուսի հետ, որն օրգանիզմին բջջանյութի եւ սպիտակուցների լրացուցիչ քանակ կտա:

Եգիպտացորեն

Չնայած եգիպտացորենը պատկանում է օսլա պարունակող բանջարեղենին, մեծ քանակով սննդային մանրաթելեր եւ փոքր քանակով կալորիաներ է պարունակում: Օսլա պարունակող բանջարեղենի տեսակներից եգիպտացորենը համարվում է ամենաառողջ ընտրությունը:

Նուշ

Նուշն առողջ ճարպերի, սպիտակուցների եւ E վիտամինի լավ աղբյուր է, որոնք արագացնում են նյութափոխանակությունը: Այն հրաշալի ուտեստ է սննդի հիմնական ընդունումների միջեւ՝ քաղցի զգացումը նվազեցնելու համար: Սակայն ահրաժեշտ է նուշը չափավոր օգտագործել՝ չի կարելի օրական 6 նուշից ավելին ուտել, քանի որ այն բավական շատ կալորիաներ է պարունակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է