• Latest news

5 ամենավտանգավոր արհեստական քաղցրացուցիչները

1 հուլիսի, 2017  22:24

Շաքարի վնասակարության մասին տեղեկություններն այսօր բազմաթիվ են, բայց քչերը գիտեն, որ որոշ արհեստական քաղցրացուցիչներ, որոնք գովազդվում են որպես «առողջ» եւ «դիետիկ» այլընտրանք, իրականում շաքարավազից շատ ավելի վտանգավոր են:

Ասպարտամ

Ասպարտամը պարենային եւ դեղագործական արտադրանքում ակտիվորեն օգտագործվում է 1980-ական թվականներից: Այսօր այն արդեն շուկայի ամենավտանգավոր նյութերից է համարվում: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ ասպարտամը մեծացնում է ճարպակալման վտանգը՝ աղիներում ալկալային ֆոսֆատի ֆերմենտների ակտիվությունն արգելափակելու պատճառով: Կարծիք կա նաեւ, որ ասպարտամը կարող է կապված լինել տարբեր ուռուցքների եւ հիշողության կորստի հետ:

Սորբիտոլ

Սորբիտոլը շաքարային սպիրտ է, որն օգտագործվում է ատամի մածուկներին ու լուծողական միջոցներին քաղցրություն հաղորդելու համար։ Չնայած սորբիտոլ բնության մեջ կա մրգերում, այն նաեւ հավելում են շաքար չպարունակող սննդի ՝ օրինակ դիետիկ ըմպելիքների մեջ, քանի որ դրանում ավելի քիչ կալորիաներ են պարունակվում, քան շաքարում։ Խնդիրն այն է, որ մեծ քանակությամբ սորբիտոլը խնդիրներ է առաջացնում աղեստամոքսային տրակտում՝ օրինակ փքվածություն, լուծ ու գրգռված աղիների համախտանիշ։

Սախարին

Բավականին տարածված արհեստական քաղցրացուցիչ է, որը, ինչպես պարզել են դեռ 1978-ին, բարձրացնում է միզապարկի քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Դրանից հետո ըմպելիքներ ու սննդամթերք արտադրող ընկերությունների մեծ մասը սկսել են նախազգուշացումներ տպել փաթեթների վրա՝ իրենց արտադրանքի մեջ սախարինի պարունակության մասին։ ՀԻն հետազոտության արդյունքները հետագայում կասկածի տակ են դրել, բայց կան բավականաչափ ապացույցներ, որ սախարինը կարող է ալերգիկ ռեակցիաներ, ուռուցքներ, առիթմիա ու ստամոքսի խնդիրներ առաջացնել։

Ացեսուլֆամ

Շատ հաճախ այս քացրացուցիչը պարունակվում է ծամոնների մեջ, որոնք չեն պարունակում շաքար, նաեւ կոնֆետների ու այլ քաղցրավենիքի եւ որոշակի ըմպելիքների մեջ։ Մեթիլենի քլորիդը՝ այս քաղցրացուցիչի հիմնական բաղադրիչը, առաջացնում է տրամադրության տատանումներ, սրտխառնոց, քաղցկեղ, լյարդի խանգարումներ, երիկամների խնդիրներ ու աուտիզմ։

Սուկրալոզա

Սուկրալոզան եւս մեկ արհեստական քաղցրացուցիչ է, որն ունի մի շարք տհաճ կողմնակի էֆեկտներ։ Հաճախ է պարունակվում նախաճաշի համար փաթիլներում, դիետիկ ըմպելիքներում, ծամոններում։ Սուկրալոզան ստիպում է ենթաստամոքսային գեղձին ավելի շատ ինսուլին արտադրել, նաեւ բարձրացնում է գլյուկոզայի ու ինսուլինի մակարդակը ճարպակալում ունեցող կանանց մոտ։ Սուկրալոզա պարունակող սննդի պատրաստումը կարող է հատկապես վտանգավոր լինել, քանի որ այդ քաղցրացուցիչը տաքացնելիս թունավոր է դառնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է