Հավանեք մեր էջը ֆեյսբուքում

 

Լոլիկը կարող է կանխել մաշկի քաղցկեղի առաջացումը. գիտնականներ

15 հուլիսի, 2017  13:51

Լոլիկի ամենօրյա օգտագործումը կարող է օգնել մաշկի ամենավտանգավոր քաղցկեղի` մելանոմայի կանխարգելմանը: Օհայոյի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները պարզել են, որ լոլիկի մեջ պարունակվող եւ այն կարմիր ներկող նյութերը օրգանիզմը պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ներգործությունից:

Գիտնականների իրականացրած հետազոտության շրջանակում մկներին ենթարկել են ուլտրամանուշակագույն հզոր ճառագայթահարման. կենդանիների մոտ, որոնք տոմատի խտակերով են սնվել, ուռուցքների առաջացման պրոցեսը պակաս ինտենսիվ է եղել այն կրծողների համեմատությամբ, որոնք նման հավելում չեն ստացել: Մասնագետների խոսքով` տոմատներ օգտագործած կենդանիների մաշկի վրա չարորակ նորագոյացությունները 50 տոկոսով քիչ են եղել: Սակայն հետաքրքիր է, որ լոլիկը նման էֆեկտ է ունեցել միայն որձերի դեպքում:

Հետազոտության հեղինակների խոսքով` ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասումից մաշկի պաշտպանությունն ապահովում է տոմատներում պարունակվող քիմիական նյութերի համալիրը: Նախկինում նման հատկությունը վերագրվում էր տոմատի բաղադրիչներից մեկին` լիկոպինին: Սակայն այս անգամ հետազոտողները հայտարարել են, որ միայն լիկոպինը չէ հակաքաղցկեղային էֆեկտ առաջացնում: Նրանց խոսքով` մաշկը պաշտպանում է պիգմենտային միացությունների համադրությունը, որոնցից է կախված լոլիկի գույնը:

NEWS.am Medicine

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հակաբեղմնավորման ո՞ր մեթոդները կարող են պաշտպանել ՄԻԱՎ-վարակից:
1. Ընդհատված սեռական ակտը
2. Պահպանակը
3. Հորմոնալ հակաբեղմնավորիչները
4. Ներարգանդային պարույրը
5. Չգիտեմ