• Latest news

Ճիշտ սննդակարգը կարող է դանդաղեցնել ուղեղի ծերացման պրոցեսները. գիտնականներ

28 հուլիսի, 2017  21:22

Ճիշտ սնվելը կարող է դանդաղեցնել ուղեղի ծերացման պրոցեսները եւ նվազեցնել դեմենցիայի առաջացման հավանականությունը: Նման եզրակացության են հանգել միանգամից 4 հետազոտությունների հեղինակները, որոնք ներկայացվել են Alzheimer's Association International Conference 2017 համաժողովում:

ԱՄՆ-ի գիտնականները ներկայացրել են իրենց հետազոտության արդյունքները, որի շրջանակում նրանք վերլուծել են 5907 առողջ տարեց մարդկանց տվյալները, որոնք մասնակցել են Health and Retirement Study հետազոտությանը: Գիտնականները պարզել են, որ Միջերկրածովյան դիետային կամ դրա բարելավված տարբերակին՝ MIND կոչվող դիետային հետեւող մարդիկ աչքի են ընկնում ավելի լավ հիշողությամբ եւ ավելի լավ են  հաղթահարել հիշողության ու կոգնիտիվ ընդունակությունների թեստերը: Պակաս առողջ սննդակարգի հետեւող մարդիկ այս թեստերը 35-40 տոկոսով վատ են հաղթահարել:

Շվեդիայի գիտնականները վերլուծել են 2223 կամավորների տվյալները եւ պարզել են, որ առողջության եւ գլխուղեղի ակտիվության հնարավորինս երկար պահպանման համար առավել ներգործուն է, այսպես կոչված, սկանդինավյան դիետայի սկզբունքով սննդակարգը: Այս սննդակարգի առանձնահատկությունն է կարմիր մսի եւ քաղցրեղենի նվազագույն քանակությունը (ընդհուպ լիովին հրաժարվելը). սննդակարգի հիմքն են կազմում հատապտուղները եւ կանաչեղենը, ձկնեղենը, բանջարեղենը եւ լոբազգիները: Կարելի ուտել նաեւ կարտոֆիլ, ձու, պանիր, անյուղ կաթ, սնկեր, ընկուզեղեն, նպարեղեն, ջրիմուռներ, հավի միս:

Երրորդ հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են, թե 330 առողջ տարեց մարդկանց (միջին տարիքը 79) օրգանիզմում առանձին մթերքներն ինչպես են ազդում բորբոքային պրոցեսների վրա: Բորբոքումների մակարդակը բարձր է եղել այն մարդկանց օրգանիզմում, որոնք մեծ քանակությամբ խոլեստերին, բետա կարոտին եւ լյուտեին են կերել, եւ նրանց, որոնք քիչ են կերել օմեգա-3, կալցիում եւ B1, B2, B5, B6, D ու E վիտամիններ: Նման մարդիկ դժվարությամբ են որոշումներ ընդունել, նրանց մոտ թույլ էր վերահսկողությունը, եւ աչքի են ընկել մտավոր պակաս ճկունությամբ:

Չորրորդ հետազոտությունը կենտրոնացել է դեմենցիայի վտանգի եւ սննդակարգից դրա կախվածության վրա: Գիտնականները պարզել են, որ MIND դիետային հետեւող կանանց մոտ դեմենցիայի վտանգը ավելի քիչ էր՝ նրանց համեմատությամբ, որոնք նախընտրել են պակաս առողջ սննդակարգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել