• Latest news

Գիտնականները վերանշել են ձուն՝ որպես դիետիկ մթերք

31 հուլիսի, 2017  13:01

Գիտնականներն ապացուցել են, որ նիհարելու համար ձու պետք է ուտել։  Վերջին ժամանակներում ընդունված էր համարել, որ հավի ձվերը «վատ» խոլեստերինի աղբյուր են եւ առհասարակ շատ ծանր ու բարձր կալորեականութամբ սնունդ։

Լիվերպուլի համալսարանի գիտնականները՝ բժիշկ Նիկոլաս Հարմանի ղեկավարությամբ գիտափորձ իրականցնելով, վերանշել են բոլորի կողմից սիրելի ձվածեղը։ Նրանք ապացուցել են, որ օրական երկու ձու ուտելը արյան մեջ խոլեստերինի բարձրացման պատճառ չի դառնում։

Հետազոտության համար գիտնականները 450 մարդ են հավաքել, որոնց միջին տարիքը շուրջ 44-ն է։ Նրանց երկու խմբի են բաժանել։ Առաջին խումբը 12 շաբաթ ցածր կալորեականությամբ եւ առանց ձվերի սննդակարգով էր սնվում։ Երկրորդը սնվում էր նույն սննդակակարգով, սակայն կարող էր ուտել օրական երկու ձու։

12 շաբաթ անց երկու խմբերն էլ մոտավորապես նույնչափ քաշ են գցել՝ 3.5-4.5 կգ։ Ավելին, երկու խմբի մասնակիցների արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազել է 0,2 մմոլ/լ-ով եւ 0.16 մմոլ/լով՝ համապատասխանաբար։

Արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ մարդիկ, որոնք ցանկանում են նիհարել, չպետք է իրենց զրկեն ձվերից։ Ավելին, ձվերը որպես պրոտեինի աղբյուր, կօգնեն ավելի լավ սպորտային կառուցվածք ձեռք բերել, ինչպես նաեւ սպորտով զբաղվելիս ամրապնդել մկանները։

Իսկ ահա «վատ» խոլեստերինի մակարդակի վրա ձվերը չեն ազդում՝ ինչպես համարվում էր նախկինում։ Կարեւորը չուտել բեկոնով ձվածեղ, որի բաադրության մեջ առկա է նաեւ կարագ։ Իսկ ահա բուսական յուղի փոքր քանակությամբ պատրաստված ձվածեղ ուտելը միայն ողջունելի է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է