• Latest news

Մոսկվայում բժիշկները վիրահատությունից հետո երեք երեխաների մորը վռնդել են հիվանդանոցից. կինը մահացել է

3 օգոստոսի, 2017  16:49

Մոսկվայի №68 հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքի բժիշկները, հոգնելով մշտապես ուժեղ ցավերի մասին կնոջ բողոքներից, անվտանգության ծառայության աշխատակիցներին կարգադրել են կնոջը փողոց շպրտել, գրում է «Дни.ру»:

41-ամյա Մարիա Սելյուտինան ոչ շատ բարդ վիրահատության է ենթարկվել, բայց վիրահատության ժամանակ նրա աղիները պատահմամբ ծակել են: Դրանից հետո նրա վիճակը կտրուկ վատացել է. որովայնում սուր ցավեր են սկսվել, շնչահեղձություն է ունեցել: Բժիշկներին ձանձրացրել են կնոջ բողոքները, եւ նրան վռնդել են բուժհաստատությունից: Ժամանակին բուժօգնություն չստացած կինը՝ երեք երեխաների մայր, ավելի ուշ վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Նրա ամուսինը հաղորդել է, որ կինը մի քանի օր որովայնի շրջանում ուժեղ ցավերից է բողոքել: ՈւՁՀ արել են վիրահատությունից երեք օր անց միայն, բայց այդպես էլ ոչինչ չեն հայտնաբերել: Մինչ այդ ուժեղ ցավերը չեն դադարել:

Անդրեյ Սելյուտինը պատմել է, որ բժիշկներն իրենց ասել են, որ խանգարում են աշխատել, եւ անվտանգության ծառայության աշխատակիցների օգնությամբ իրենց պարզապես վռնդել են հիվանդանոցից:

Ավելի ուշ կնոջը վերակենդանացման բաժանմունք են հասցրել, որտեղ էլ երկրորդ վիրահատության ժամանակ հայտնաբերել են աղիների կտրվածքը, ինչը սեփսիսի է հանգեցրել: Մարիայի աղիներից 20 սմ հեռացրել են, որովայնային խոռոչի լվացում արել, բայց ոչինչ այլեւս չի օգնել. գիտակցության չգալով՝ կինը մահացել է:

Անդրեյ Սելյուտինը դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ հասակություններ է նկատել: Փաստաթղթերում նշվում է, որ կնոջ ուղեղը դադարել է գործել (կոմայի մեջ է ընկել) հուլիսի 23-ին, իսկ նրան վիրահատել են միայն հուլիսի 29-ին:

Նա նաեւ պատմել է, որ հիվանդանոցի բժիշկներն իրեն խորհուրդ են տվել նախ հուղարկավորել կնոջը, իսկ հետո պարզել նրա մահվան հանգամանքները: Տղամարդը դիմում է ներկայացրել Քննչական կոմիտե:

Մարիան երեք երեխա ունի, որոնցից ամենափոքրը 1.5 տարեկան է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել