• Latest news

Դպրոցականների շրջանում ծխելը կարող է սովորելու հետ կապված խնդիրների պատճառ դառնալ. գիտնականներ

25 օգոստոսի, 2017  19:07

Ծխելը կարող է դպրոցականների առաջադիմության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ, պնդում են Հնդկաստանի Bengaluru-based National Institute of Mental Health and Neurosciences-ից (NIMHANS) գիտնակիանները:

Հետազոտության շրջանակում նրանք հարցման են ենթարկել ավագ դասարաններում սովորող շուրջ 7500 աշակերտի։ Նրանցից 6.9 տոկոսը ծխախոտ օգտագործել են ցանկացած տեսքով, 67 տոկոսը շատ է ծխել եւ, կարելի է ասել, կախվածություն է ձեռք բերել։ Երեխաներից շատերը վաղ տարիքից են սկսել ծխել։ Ծխել սկսելու միջին տարիքը 14 տարեկանն է։ Ծխել են հարցման մասնակից տղաների 12.4, աղջիկների՝ 1.2 տոկոսը։

Մասնակիցների 76.3 տոկոսը, որոնք երկար ժամանակ ծխել են կամ թութուն են օգտագործել, ոչ մի առարկայից քննություն չեն հանձնել եւ առաջադիմության հետ կապված լուրջ խնդիրներ են ունեցել։ Համեմատության համար նշենք, որ ուսման հետ կապված խնդիր են ունեցել չծխողների 57 տոկոսը։ Բացի այդ՝ ծխախոտ օգտագործողների 24.7 տոկոսը եւ չօգտագործողների 9.1 տոկոսն են երկրորդ տարում նույն դասարանում սովորել։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ծխողները հաճախ ալկոհոլ եւ արգելված թմրանյութեր են օգտագործել։ Ալկոհոլ օգտագործել է ծխախոտի սիրահարների 67.8 տոկոսը եւ ծխախոտ չօգտագործողների 11 տոկոսը։ Թմրանյութեր օգտագործել է ծխող կամավորների 33 տոկոսը եւ չծխողների 6.1 տոկոսը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել