• Latest news

Ինչպե՞ս երեխային օգնել հարմարվել մանկապարտեզին

25 օգոստոսի, 2017  16:48

Շատ քիչ երեխաներ են առաջին իսկ օրից հաճույքով մանկապարտեզ հաճախում. փոքրիկների մեծ մասն առավոտյան հիստերիա է բարձրացնում՝ ծնողներին խնդրելով տանը մնալ: Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը պատմել է, թե ծնողներն ինչպես պետք է վարվեն նման իրավիճակում եւ ինչպես երեխային օգնեն հարմարվել մանկապարտեզին:

Նախապատրաստում

Եթե երեխան ժամանակի մեծ մասն անցկացնում է մոր հետ, երբեք չի բաժանվում նրանից, նրա համար դժվար կլինի հարմարվել մանկապարտեզին: Այդ պատճառով մանկապարտեզին հարկավոր է նախապես պատրաստվել. ժամանակ առ ժամանակ երեխային տատիկի ու պապիկի կամ այլ ազգականի ու ընկերների մոտ թողնել՝ առանց մոր ներկայության: Այդպես նա կվարժվի առանց մոր ժամանակ անցկացնել տանից դուրս, այլ մարդկանց շրջապատում, եւ մանկապարտեզ գնալը նրա համար դժվար չի լինի:

Մոր վիճակը

Մասնագետի խոսքով՝ մոր հոգեբանական վիճակը նույնպես մեծ դեր է խաղում մանկապարտեզին երեխայի հարմարվելու գործընթացում: Եթե մայրը շատ վախեր ունի, եթե վախենում է նրան մենակ թողնել մանկապարտեզում, եթե չի ուզում բաժանվել նրանից, երեխան կզգա դա ու ավելի շատ կնյարդայնանա:

Առաջին 2 շաբաթը

Եթե մայրը երեխային մանկապարտեզ բերի եւ, նրան թողնելով, անմիջապես հեռանա, երեխան ուժեղ սթրես կապրի: Դրանից խուսափելու համար հոգեբանը մայրերին խորհուրդ է տալիս պայմանավորվել դաստիարակչուհիների հետ եւ 2 շաբաթ որոշ ժամանակ երեխայի հետ մանկապարտեզում մնալ, խաղալ նրա հետ, հետո միայն հեռանալ:

Սիրելի առարկաներ

Եթե երեխան սիրելի խաղալիք ունի, կարող է այն իր հետ մանկապարտեզ տանել: Խաղալիքը փոքրիկին տան մասին կհիշեցնի, եւ նա շատ չի նյարդայնանա:

Կաշառք

Որոշ ծնողներ երեխային «կաշառք» են խոստանում, եթե նա մնա մանկապարտեզում եւ իրեն լավ պահի: Ըստ հոգեբանի՝ չի կարելի նման բան անել: Պետք չէ նաեւ տրվել երեխայի սադրանքներին ու լացին, հակառակ դեպքում փոքրիկը կկարծի, որ արցունքներով ու ճիչերով կարող է հասնել ուզածին, իսկ հետագայում՝ ավելի հաճախ դիմել այդ «զենքին»: Եթե, ամեն դեպքում, ցանկանում եք ինչ-որ բան խոստանալ երեխային, մանկապարտեզից հետո հաճելի զբոսանք խոստացեք, բայց ոչ երբեք «կաշառք»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել