• Latest news

Մոնոչհագեցած ճարպաթթուներով հարուստ մթերքները բարձրացնում են ինտելեկտը. գիտնականներ

11 սեպտեմբերի, 2017  20:23

Մոնոչհագեցած ճարպաթթուներով հարուստ մթերքները ոչ միայն օգտակար են առողջության համար, այլ նաեւ բարձրացնում են ինտելեկտը։ Այս մասին  հայտնում են University of Illinois-Urbana-Champaign–ի գիտնականները։ Մոնոչհագեցած ճարպաթթուներ են պարունակում ձիթապտղի յուղը, ընկույզը, ավոկադոն։

Հետազոտությունները պարզել են, որ ինտելեկտը ուշադրության դորսալային համակարգի հետ է կապված, որը կարեւոր է ուշադրություն պահանջող առաջադրանքներ կատարելու համար։

Ինտելեկտի ընդհանուր մակարդակը որոշվում է նրանով, թե որքանով է արդյունավետ գործում այդ ցանցը մարդու մոտ։ Մոնոչհագեցած  ճարպաթթուները վերջին դերը չեն խաղում այստեղ, քանի որ ազդում են դորսալային  համակարգի վրա, նշում է վերոնշյալ համալսարանի մասնագետ Արոն Բարբին։

Կամավորների սննդակարգի եւ  նրանց ինտելեկտի հետազոտությունները ցույց են տվել, որ արյան մեջ մոնոչհագեցած ճարպաթթուների բարձր մակարդակ ունեցող մարդիկ դորսալային  համակարգի ավելի կարգավորված կառուցվածք են ունեցել։ Կարելի է եզրակացնել, որ մոնոչհագեցած ճարպաթթուները կարող են իրոք ազդել ճանաչողական ունակությունների  վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է