• Latest news

Ի՞նչ մթերքներ կարելի է ուտել լյարդի հիվանդության դեպքում

15 սեպտեմբերի, 2017  19:53

Լյարդն օրգանիզմում շատ կարեւոր գործառույթներ է կատարում, նաեւ օրգանիզմը մաքրում է թույներից։ Եթե մարդը լյարդի հիվանդությամբ է տառապում, նա պետք է վերանայի իր սննդակարգը՝ այն առավելագույնս թեթեւացնելու համար։ Այսպես է պնդում սննդամթերքի մասնագետ Դավիթ Պիպոյանը։

Մասնագետի խոսքով՝ յուղոտ միսն ու մսամթերքները «ծանրաբեռնում» են լյարդը։ Դրա համար հատկապես վտանգավոր է վերամշակված միսը (երշիկ, նրբերշիկ եւ այլն), որը ոչ այնքան յուղ, որքան քիմիական հավելումներ է պարունակում։ Լյարդի հիվանդության պարագայում ցանկալի չէ սպիտակուցներով հարուստ սնունդ օգտագործել, եթե նույնիսկ խոսքը դիետիկ մսի մասին է, քանի որ դրա հետեւանքով լյարդի աշխատանքը կարող է «ծանրանալ»։

Դրանց փոխարեն մասնագետը խորհուրդ է տալիս հնարավորինս շատ մրգեր ու բանջարեղեն ուտել։ Հատկապես օգտակար են նարնջագույն եւ կարմիր մրգերն ու բանջարեղենը՝ դդումը, գազարը, կարմիր պղպեղը եւ այլն։ Դդումը լյարդի համար օգտակար է նաեւ դրանում առկա Т վիտամինի պարունակության առումով, որը նպաստում է ծանր սննդի յուրացմանն ու բեռնաթափում է լյարդը։ 

Լյարդի համար օգտակար է համարվում նաեւ կտավատի ձեթը, որն անփոխարինելի ամինաթթուներ է պարունակում։ Այն կարելի է ոչ միայն աղցաններում ավելացնել, այլեւ խմել քաղցած ժամանակ։ Բացի այդ, շատ մասնագետներ նշում են, որ լյարդի համար օգտակար են А վիտամին (գազար, ճակնդեղ, ծիրան, պղպեղ, դդում), Е վիտամին (խոտաբույսեր, ձուկ), В2 վիտամին (դեղձ, տանձ, սպանախ, ճակնդեղ) եւ օմեգա 3 ամինաթթուներ (ձկան յուղ, ընկուզեղեն) պարունակող մթերքները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել