• Latest news

Բժշկական սխալների մասին պետք է հայտնեն, որպեսզի դրանց վրա կարողանան սովորել. Արա Դարզի

22 սեպտեմբերի, 2017  18:50

Բուժաշխատողները պետք է իմանան, որ իրենք չեն պատժվի բժշկական սխալների համար։ Այդ ժամանակ նրանք կարող են ազատ հայտնել իրենց սխալների մասին, որոնց վրա կարելի է սովորել։ Նման կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի կայսերական քոլեջի պրոֆեսոր Բրիտանական կայսրության ասպետ լորդ Արա Դարզին՝ ելույթ ունենալով Հայաստանում Ամերիկյան համալսարանում։

Նրա խոսքով՝ խոսելով բժշկական սխալների մասին՝ պետք չէ մոռանալ, որ բոլոր մարդիկ սխալական են։

«Մենք բոլորս սխալներ ենք անում։ Ես երեւի թե 3-4 սխալ եմ արել այսօր առավոտյան։ Փառք աստծո, իհարկե, լուրջ հետեւանքներ դրանք չեն ունեցել»,- ասել է լորդ Դարզին։

Նրա խոսքով՝ առողջապահության համակարգը պետք է այնքան թափանցիկ լինի, որպեսզի բուժաշխատողները չվախենան հայտնել իրենց սխալների մասին, հակառակ դեպքում դրանք կանցնեն «ընդհատակ»։ Եթե դա տեղի ունենա, բժշկական սխալներն ավելի շատ կդառնան։ Բայց դրանց մասին լռում են, դրանց մասին ոչ ոք չի իմանա, եւ դա բժշկություն ավելի քիչ անվտանգ կդարձնի։

«Պետք է այնպես անել, որպեսզի բոլոր բժիշկները եւ բուժքույրերը հասկանան, որ նրանք չեն պատժվի, եթե հայտնեն սխալների մասին, անգամ այն սխալների, որոնցում իրենք են մեղավոր,  չէ՞ որ այդ սխալների վրա կարելի է սովորել»,- ասել է լորդ Դարզին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել