• Latest news

ԱՆ-ը կվերանայի еHealth-ի բաժանորդավճարները միայն առանձի՞ն բժշկական կազմակերպությունների համար

4 հոկտեմբերի, 2017  13:53

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանձին բժշկական կազմակերպությունների ֆինանսական միջոցները սահմանափակ են և վճարունակության աստիճանը ցածր` ներկայում ՀՀ առողջապահության նախարարությունը կառավարության աշխատակազմի հետ միասին քննարկում է առողջապահության էլեկտրոնային համակարգի բաժանորդ առանձին բժշկական կազմակերպությունների գծով հնարավոր լուծումներ գտնելու հարցը: Այս մասին ասված է առողջապահության նախարարության պարզաբանման մեջ՝ կապված eHealth համակարգի բարձր սակագների պատճառով առաջացած դժգոհության հետ:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2013 թվականին Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ սկսել է Էլեկտրոնային առողջապահական համակարգի ստեղծման գործընթացը։

ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 26-ի որոշմամբ անցկացվել է համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու միջազգային մրցույթ, որին մասնակցած 2 ընկերությունից հաղթող է ճանաչվել Շվեդական հայտնի «Էրիքսոն» ընկերության գործընկեր հանդիսացող «Sylex SARL» (Շվեյցարիայի Համադաշնություն) և «Մեյսիս ապահով» ՍՊԸ (Հայաստանի Հանրապետություն) համատեղ  ձեռնարկությունը։

Մրցույթի արդյունքում  ՀՀ կառավարության և ընկերության միջեւ 2017թ. սեպտեմբերին կնքվել է կոնցեսիոն պայմանագիր։Էլեկտոնային առողջապահական համակարգի պահպանման ծախսերը հոգալու համար Պայմանագրով սահմանված են  բաժանորդագրային սակագներ: »,- ասվում է պարզաբանման մեջ։

Առողջապահության նախարարությունը փաստացի պատրաստ է վերանայել գները միայն առանձին բժշկական հաստատությունների համար, այնինչ էլեկտրոնային առողջապահության համակարգի սպասարկման բարձր սակագնից դժգոհություն են  հայտնում բոլոր բուժհաստատությունները, թեպետեւ ոչ բոլորն են բարձրաձայնում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Հայաստանի բուժհաստատությունները ստացել էին էլեկտրոնային առողջապահության համակարգի կոնցեսիոների հետ պայմանագիրը, որը պետք է ստորագրեին։ Դրա համաձայն՝ նրանք ամսական սակագին պետք է վճարեին՝ գումարած առանձին գումար այցելուների քանակի համար։

Պայմանագրով սահմանված են հետեւյալ ամսական սակագները

բժշկական կենտրոնների համար՝ 130-150 հազար դրամ,

ախտորոշիչ կենտրոնների համար՝  40-100 հազար դրամ,

հիվանդանոցների համար՝ 80 հազար դրամ,

շտապ օգնության ծառայության համար՝ 50 հազար դրամ,

ամբուլատորիաների համար՝ 5 հազար դրամ,

պոլիկլինիկաների համար՝ 40 հազար դրամ,

դեղատների համար՝ 5-25 հազար դրամ,

ատամնաբուժարանների համար՝ 7-20 հազար դրամ

առողջարանների համար՝ 50 հազար դրամ:

Յուրաքնաչյուր այցելուի համար հիվանդանոցները պետք է վճարեն 1000 դրամ, մնացած հաստատությունները 25–30 դրամ։

Ըստ մեր տվյալների՝ մարզային ԲԿ–ների ղեկավարները, ստանալով պայմանագրերը, բողոքով դիմել էին մարզպետներին, իսկ նրանք էլ դիմել էին Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը։ Դրա արդյունքում ԱՆ–ն կասեցրել է պայմանագրերի ստորագրման գործընթացը։

Երեւանի խոշոր մասնավոր կլինիկաները առանձնապես մեծ աղմուկ չեն հանել, սակայն այդ ԲԿ–ների պատերի ներսում նույնպես դժգոհություն է հնչում, քանի որ հաշվի առնելով ամսական այցելությունների մեծ քանակը՝ դա նրանց համար կլորիկ գումար է կազմում։

Իսկ եթե հաշվի ենք առնում, թե Հայաստանում քանի հատ հիվանդանոց, պոլիկլինիկա, դեղատուն ու ատամնաբուժարան  կա, դժվար չէ հաշվել, թե ինչ կլոր գումար է ստանալու կոնցեսիոները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է